Ինչպէս ասում են երկրում ամէնուր 《բարդակ》է, քաոս. այստեղ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն է

Ինչպէս ասում են երկրում ամէնուր 《բարդակ》է, քաոս. այստեղ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն է

Վահէ Սարգսեան

2֊րդ քաղաքըգլխատուած, անցակէտէրը փակ. ՀՀ֊ում տոտալ քաոս է…
Եթէ ամփոփենք օրը. հանրապետութեան 2֊րդ քաղաքը գլխատուած է, ընտրուած քաղաքապետը իշխանութեան յարձակման թիրախում, քաղաքապետարանի դռները ջարդուած, մարդիկզայրացած։

Քաղաքապետարանն անգամ յայտարարել է, որ մտադիր է գործադուլ յայտարարել։ Ըստ այդմ քաոսքաղաքապետարանում, լարուածութեան շեշտակի աճ Գիւմրիում։

Ռուսաստանի միգրացիոն քաղաքականութիւնից դժգոհ վարորդները փակել են երկրի չորս միջպետական անցակէտէրից երեքըԲաւրայի, Գոգաւանի ու Բագրատաշենի միջպետական անցակէտէրը։ Պատկերը յիշեցնում է Վրաստանում խոչընդոտների առջեւ կանգնած արտահանողների անյոյս վիճակը, երբ մարդիկ չոքել էին կառավարութեան դռանն ու խնդրում էին բանակցել Վրաստանի հետ։

Նոյն անյոյս ու անտէր վիճակն է կրկնւում նաեւ այսօր, եւ այս անգամ վարորդները պահանջում են, որ Փաշինեանի իշխանութեան պատասխանատու անձինք Վարդան Ղուկասեանի դէմ ֆաս հրահանգով ու յայտնի կենդանու հրճուանքով գրառումներ անելը թողնէն եւ անցնեն այն գործին, ինչի համար իրենք ռոճիկ են ստանում մարդկանց հարկերից։

Ինչպէս ասում են երկրում ամէնուր 《բարդակ》է, քաոս. այստեղ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն է։

Share