Բաքւում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով յաջորդ դատական ֆարսը:
Հարցաքննել են Արցախի խորհրդարանի խօսնակ Դաւիթ Իշխանեանին, ցուցադրուել են արխիւային հերթական կադրերը՝ այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսեանի յայտարարութիւններից:Բաքուի «դատաւարութեան» ժամանակ հարցաքննուել են ինչպէս Իշխանեանը, այնպէս էլ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասեանը եւ Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը։
Բաքւում ապօրինաբար պահուող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով յաջորդ դատական ֆարսը տեղի կ’ունենայ մայիսի 23-ին։