Արցախի ԱԺ-ը ընդունել է սահմանադրական փոփոխութիւնների նախագիծ՝ երկարաձգելով նախագահի եւ խորհրդարանի լիազօրութիւնները

Արցախի ԱԺ-ը ընդունել է սահմանադրական փոփոխութիւնների նախագիծ՝ երկարաձգելով նախագահի եւ խորհրդարանի լիազօրութիւնները

Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունուել է սահմանադրական փոփոխութիւնների նախագիծ, համաձայն որի ապահւուում է պետական ինստիտուտների շարունակականութիւնը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։

«Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրէնքին, սահմանադրութեանը համապատասխան կարգաւորումներ տալու մասին է։ Հիմա ձեւակերպումներն այնպէս են արուած, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, եւ յետագայում չհամարուի, թէ դրանք անօրէն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահւուում են։ Յոյս ունեմ, որ այսօրուայ նիստը խթան է հանդիսանալու, որ թէ՛ խորհրդարանը, թէ՛ նախագի ինստիտուն առաւել կենսունակ լինէն»,–ասաց Մետքասէ Յակոբեանը։

Նա նշեց, որ նիստին մասնակցել է 30 պատգամաւոր, փոփոխութիւնների նախագիծն ընդունուել է միաձայն։

Պատասխանելով հարցին, ադրեօ՞ք դա ենթադրում է, որ Արցախի խորհրդարանի եւ նախագահի լիազօրութիւնները երկարաձգուել են, Մետաքսէ Յակոբեանն ասաց.

«Փոփոխութիւններով կարող են եւ շարունակուել նախագահի լիազօրութիւնները, բայց դա չի նշանակում, որ փոփոխութիւնները դրա համար են արուել։ Փոփոխութիւնների նախագիծն ընդունուել է բոլոր իրավիճակներում կարգաւորումներ մտցնելու համար։ Կարգաւորումներից մէկը կարող է լինել նաեւ լիազօրութիւնների շարունակականութիւնը, բայց որեւէ մէկն այդ առումով վստահ ոչինչ չի կարող ասել»։   

Share