Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը ելեկտրոնային նամակների արշաւ է սկսել Վենսի այցելութեան ընդառաջ

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը ելեկտրոնային նամակների արշաւ է սկսել Վենսի այցելութեան ընդառաջ

Հայ Դատի յանձնախումբը, Ա․Մ․Ն․ փոխնախագահ Վենսի մօտալուտ տարածաշրջանային այցելութեան ընդառաջ, սկսել է ելեկտրոնային հարթակին միջոցով ամերիկահայ համայնքի հետ կապ հաստատել, որպէսզի նամակ յղեն Վենսին եւ նշել հետեւեալ կէտերը,-

  • Պահանջել հանդիպում Ադրբէյջանի մէջ ապօրինի կալանքի տակ գտնուող հայ գերիների հետ եւ հրապարակաւ պահանջել նրանց անյապաղ ու անվերապահ ազատ արձակումը։ Հայաստան գտնուելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակուած հայ գերիներին և նրանց իրաւական ներկայացուցիչներին եւ դեռ կալանքի մէջ գտնուողների ընտանիքներին։
  • Հանդիպել Հայաստան ապաստանած տեղահանուած արցախահայութեան ներկայացուցիչների հետ եւ հրապարակաւ աջակցել արցախահայերին՝ իրենց տները ապահով կերպով վերադառնալու հիմնարար իրաւունքի ուղղութեամբ։
  • Կոչ ուղղել Ադրբէյջանին՝ անմիջապէս եւ անվերապահ կերպով դուրս բերելու իր զինուած ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
  • Կոչ ուղղել Ադրբէյջանին դադրեցնել Արցախի հազարամեակների հայկական քրիստոնէական մշակութային ժառանգութեան եւ քաղաքացիական սեփականութեան պղծումն ու ոչնչացումը։

Սպասւում է, որ Վենսի գրասենեակը ստանայ տասնեակ հազարաւոր նամակներ։

Միանալու համար այցելել այս կայքը

Share