Գլենդէյլ, Կալիֆոռնիա – Հոկտեմբերի 27, 2025 – Կալիֆոռնիայի Ամերիկահայ Թանգարանն ու Մշակութային Կենտրոնը յայտարարեց իր խորհրդանշական պողպատէ վահանակների տեղադրման մեկնարկի մասին՝ նշելով շինարարական մի այլ կարեւոր հանգրուան յուշակողողի կառոյցի ճանապարհին։
Թանգարանի խորհրդանշական նախագիծը մշակուել է Ալաջաջեան-Մարկոսի ճարտարապետական գրասենեակի կողմիգ։ Շէնքի արտաքին ձեւաւորումը ներշնչուել է Հայկական Բարձրաւանդակի լեռնային տեղանքի բեկորատիպ, բայց վեհապէս համադրուած ժայռաձեւումներից։

Վահանակների բեկորային, սակայն միաւորող կառուցուածքը խորհրդանշում է աշխարհով մէկ սփռուած հայ համայնքները, որոնք միանում են միեւնոյն անխախտ ձեւով՝ թանգարանի համատեղ առաքելութեան միջոցով։
Պողպատէ վահանակների արտադրութիւնն իրականացնում է Միսսուրի նահանգի Քանզաս Սիթի քաղաքում տեղակայուած Ա. Զահներ ընկերութիւնը, որը հանդիսանում է նախագծի ճարտարապետական մետաղեայ շերտապատման Խորհրդատուն։ Զահները միջազգային համբաւ ունի մետաղի նորարարական օգտագործման ոլորտում եւ համագործակցել է բազմաթիւ խորհրդանշական մշակութային հաստատութիւնների հետ։
«Պողպատէ պատենու տեղադրումը վճռորոշ պահ է Ամերիկահայ Թանգարանի համար», — նշել է Թանգարանի Կառավարիչ Խորհրդի Նախագահը ։ «Այն մարմնաւորելու է մեր ժառանգութեան պատմութիւնն ու մեր ապագայի տեսլականը՝ ստեղծելով մի կառոյց, որը պիտի ներշնչի սերունդներին»։

Թանգարանի շինարարութիւնը շարունակուում է, իսկ պատենու տեղադրումը մօտեցնում է կառոյցի աւարտը՝ նախատեսուած 2026-ի վերջում։
Կալիֆոռնիայի Ամերիկահայ Թանգարանն ու Մշակութային Կենտրոնը միջազգային մակարդակի կրթական եւ մշակութային հաստատութիւն է, որը ներկայում կառուցման փուլում է՝ Գլենդէյլի Արվեստի եւ Ժամանցի Թաղամասի սրտում։ Թանգարանը ներառելու է մշտական եւ ժամանակաւոր ցուցադրութիւններ, լսարան, ուսումնակեդրոն, ցուցադրական խոհանոց, արխիւային եւ այլ բաժիններ։
Թանգարանի առաքելութիւնն է նպաստել Ամերիկայի ազգային եւ մշակութային բազմազանութեան ըմբռնմանն ու արժեւորմանը՝ ներկայացնելով ամերիկահայ փորձառութիւնը։
Լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելել՝ ArmenianAmericanMuseum.org
