ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սեյրան Օհանեանը, խմբակցութեան պատգամաւորներ Արթուր Խաչատրեանը, Աննա Գրիգորեանը եւ Արմէն Գեւորգեանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, արտակարգ եւ լիազօր դեսպան Վասիլիս Մարագոսին՝ վերջինիս խնդրանքով:
Հանդիպման ընթացքում «Հայաստան» խմբակցութիւնը ներկայացրել է իր տեսակէտը մի շարք հարցերի շուրջ: Մասնաւորապէս, անդրադարձ է կատարուել հանրապետութիւնում ստեղծուած ներքաղաքական իրավիճակին, մարդու իրաւունքների պաշտպանութեան, ժողովրդաւարութեան, խօսքի ազատութեան հետ կապուած խնդիրներին: Մտքեր են փոխանակուել Ադրբեջանում պահուող անձանց հարցի, իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւնների վերաբերեալ:
