Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները Թուրքիայի անվտանգութեան խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները Թուրքիայի անվտանգութեան խորհրդի նիստի օրակարգում

Յուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորութեամբ տեղի կունենայ անվտանգութեան խորհրդի տարուայ չորրորդ նիստը։ 

Անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թուում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչուած «Քուրդիստանի բանուորական կուսակցության»(ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձութիւնները, ռուս-ուկրաինական հակամարտութիւնը և եւրոպական արտադրութեան «Eurofighter» կործանիչների գնման վերաբերեալ հարցերը։

Թուրքական մերձիշխանական «Türkiye gazetesi» թերթը նշում է նաև, որ անվտանգութեան խորհրդի նիստում կքննարկուի Հարաւային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարուածութիւնը»։

Share