Հայաստանի Հանրապետութիւնում Նիկոլ Փաշինեանի եւ նրա խամաճիկների կողմից նոր թափ ստացած իրաւական կամայակունթիւնները, բռնութիւններն ու ապօրինութիւնները հատել են բոլոր կարմիր գծերը եւ հանդիսանում են Հայաստանում բռնապետական ռեժիմի հաստատման ցցուն օրինակ։ Այսօր առաւօտեան կրկին խուզարկութիւններ եւ ձերբակալութիւններ են սկսուել Հ․Յ․Դաշնակցութեան, Սրբազան պայքարի եւ այլ ընդդիմադիր ուժերի առաջնորդների եւ ներկայացուցիչների շրջանում։ Ապօրինութիւնների եւ բռնութիւնների ծաւալները հասնում են աննախադէպ մասշտաբների։
Վերջին օրերին Հարիւրաւոր կազմակերպութիւնների, միջազգային կառոյցների եւ գործիչների կողմից բարձրացուած դժգոհութիւններն ու դատապարտումները մնացել են անպատասխան եւ անարդիւնք, իսկ Հայաստանը կայուն տեմպերով վեր է ածւում թշնամու օրակարգերը սպասարկող բռնապետութեան։
Այսպիսի պայմաններում անիմաստ է հանդէս գալ որեւէ յորդորով կամ կոչով, քանզի բռնապետն անսասան է իր ծրագրերում եւ ոչնչի առջեւ կանգ չի առնի իր իշխանութիւնը երկարացնելու եւ դատաստանի ու պատասխանատուութեան պահը մի քանի տարով երկարացնելու համար։
Ըստ այդմ, մենք կրկին դատապարտում ենք ՀՀ իշխանութիւնների ապազգային, անմարդկային եւ հակաիրաւական գործելակերպը, կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնութիւնում եւ Սփիւռքում գտնուող բոլոր մեր հայրենակիցներին ոչ միայն բարձրաձայնել ապօրինութիւնների մասին, այլեւ հնարաւոր բոլոր միջոցներով խոչընդոտել Նիկոլ Փաշինեանի եւ նրա յանցաւոր խմբաւորման հայահալած եւ պետականակործան ծրագիրը։
Սիրելի հայրենակիցներ, անտարբերութիւնը դաւաճանութիւն է․
Մի մնացեք անտարբեր՝ դատապարտեք Փաշինեանի բռնաճնշումներն ու ապօրինութիւնները։
Մի մնացեք անտարբեր՝ խոչընդոտեք Հայաստանը բռնապետութեան վերածելու Փաշինեանի գործելակերպը։
Մի մնացեք անտարբեր՝ կասեցրեք Փաշինեանի պետականակործան ընթացքը։
ՀՅԴ Ռուսաստանի կոմիտէութիւն
Մոսկուա, 25․06․2025թ․