Այսօր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Արմէն Ռուստամեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աժ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատուն։
ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Պրն Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի անվտանգութեան եւ ներքաղաքական հարցերի մասին կուսակցութեան մօտեցումները եւ դիրքորոշումները։ Արծարծուել են երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցութեան ներկայ ընթացքին առնչուող հարցեր։
Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան նշանակալի աճը, նաեւ կարեւորել է տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առաւել ծաւալուն օգտագործման հեռանկարը։