Կրկին գոհութիւն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քաւութեան և փորձութեան այս ճանապարհը. Միքայէլ սրբազան Աջապահեան

Կրկին գոհութիւն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քաւութեան և փորձութեան այս ճանապարհը. Միքայէլ սրբազան Աջապահեան

Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը նամակ է փոխանցել ՔԿՀ-ից.

«ՄԻՔԱՅԷԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՕՍՔԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

Փառք Քեզ Աստուած, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տէր, փառք Քեզ…

Կրկին գոհութիւն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քաւութեան և փորձութեան այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղութիւնն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարութիւնն է:

Քաջալերուեցէք, քանի որ Տէրը միշտ յաղթում է: Յաղթելու է նաև այժմ՝ գուցէ և ինձ նման անարժան ծառաների միջոցով:

Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լաւ գիտեն, թէ ինչ են անում …. Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատաւորել են անարդարութեամբ և կանխակալութեամբ, սպասում է Կանոսսան՝ լաւագոյն դէպքում: Եւ եթէ կրկին զօրանաք, կրկին պարտուելու էք, զի Աստուած ընդ մեզ է:

Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեան

31.07.2025թ., ապօրինի կալանաւորման 35-րդ օր»:

Share