Բագրատ Սրբազանը ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսին ուղղուած նամակ է փոխանցել
Christian Solidarity International
Քրիստօնեական համերաշխութեան միջազգային կազմակերպութեան նախագահ, իրաւապաշտպան Ջոն Էյբերնը համարում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու վրայ յարձակումները պէտք է մտահոգէն բոլոր քրիստոնեաներին։ Կազմակերպութիւնը Հայաստան է ժամանել փաստահաւաք առաքելութիւն իրականացնելու համար։ Մինչեւ այս՝ պատուիրակութիւնը նոյեմբերին էր Հայաստան ժամանել՝ արձանագրելու իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորների, բարերար Սամուել Կարապետեանի, նաեւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ գործադրուող ճնշումները։ Պատուիրակութեան հետ հանդիպմանը Բագրատ սրբազանը նամակ է փոխանցել Դաւանանքի ազատութեան միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին եւ ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսին։
