Արարատ-73-ի գլխաւոր մարզիչ, oլիմպիական չեմպիոն եւ մոսկովեան «Սպարտակ»-ի պատմութեան լաւագոյն ռմբարկու Նիկիտա Սիմոնեանը կեանքից հեռացել է 99 տարեկան հասակում։
Այս մասին «Mach.TV»-ին յայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միութեան նախագահ Ալեքսանդր Միրզոյեանը։ Հաղորդում է Yerevan.today-ը:
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պաւլովիչի ինքնազգացողութիւնը վատացել էր, եւ նրան հոսպիտալացրել էին։ Նոյեմբերի 23-ին նա հեռացաւ կեանքից»,- նշել է Միրզոյեանը։
ԽՍՀՄ հաւաքականի կազմում օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնեանի յուղարկաւորութիւնը տեղի կունենայ Վագանկովեան գերեզմանատանը՝ նոյեմբերի 27-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ յղում կատարելով իր աղբիւրին։
Սիմոնեանը մահացել է 99 տարեկան հասակում։
ԻՒԻՖԱ-ն ցաւակցել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնեանի մահւան կապակցութեամբ։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գրասենեակում Սիմոնեանի մահւան կապակցութեամբ խոնարհւել է Ռուսաստանի դրօշը։
Նիկիտա Սիմոնեանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդէս է եկել Մոսկւայի «Սպարտակի» կազմում եւ 162 գոլով ակումբի պատմութեան գլխաւոր ռմբարկուն է։ Նա «Սպարտակում» չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ նւաճել է Գաւաթը։ 1956 թւականին ԽՍՀՄ-ի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Սիմոնեանի գլխաւորութեամբ «Արարատ»-ը 1973 թւականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գաւաթակիր։ «Սպարտակ»-ի հետ նա չեմպիոնական տիտղոսը նւաճել է երկու, իսկ գաւաթը՝ չորս անգամ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցաւակցութիւն է յայտնել Նիկիտա Սիմոնեանի մահւան կապակցութեամբ:
ԽՍՀՄ ֆուտբոլի հաւաքականի կազմում 1956 թւականի օլիմպիական չեմպիոնը մահացել է նախօրէին 99 տարեկան հասակում: Հաղորդում է Yrevan.today-ը:
«Կեանքից հեռացաւ պայծառ, արտասովոր, գործին անսահման նւիրւած մարդ, հայրենական եւ համաշխարհային ֆուտբոլի իսկական լեգենդ: Նիկիտա Սիմոնեանի վարպետութեան, ոգու ամրութեան եւ թիմին հաւատարմութեան համար գնահատում էին «Սպարտակ»-ի եւ մեր ազգային հաւաքականի ընկերները, անկեղծօրէն սիրում միլիոնաւոր երկրպագուներ»,- ասւած է Կրեմլի հրապարակւած հեռագրում:
