Աննա Յակոբեանն ամէն օր ինքն իրեն գերազանցում է

Աննա Յակոբեանն ամէն օր ինքն իրեն գերազանցում է

azg.am

Ներկայացնենք Հայաստանի Հանրապետութեան առաջին տիկնոջ՝ Աննա Յակոբեանի ֆեյսբուքեան այսօրուայ գրառումները, որոնք, ըստ էութեան նա կատարում է «Կրթուելը նորաձեւ է» բանախօսութեան շրջանակում։ Այդպէս ենթադրելու իրաւունք ունենք, որովհետեւ այս անձն իրեն իրաւունք է վերապահել «կրթել» հայ ժողովրդին։

Աննա Յակոբեանը այսպիսի գրառում է արել՝ այն ուղղելով ՀՀ նախկին դեսպան, նախկին մարզպետ, ներկայում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարեանին։

«Ինչ օրը 1 միլիոն 700 հազար դրամ կեցութեան ծախս, այ էշ։ Դա այնքան է համապատասխանում իրականութեանը, որքան թէ իբր ինչ-որ 88 սուպերմարկէտ իմն է՝ գումարած իմ մասին ձեր դուրս տուած մնացած բոլոր տխմարութիւնները։ Ոչ թէ ուղղակի տխմար, այլ՝ վերջացած տխմար է պէտք լինել նման բան տեսախցիկների առաջ ասելու համար»,-գրել է նա՝ կցելով այս տեսանիւթը։

Քիչ աւելի վաղ Յակոբեանը այս գրառումն է արել.

Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք։ Ահա, խնդրեմ։ Ոչ գիտէն` պատերազմն ինչ է, ոչ գիտէն` թշնամին ինչ է, ոչ գիտէն` «պոստն» ինչ է, ոչ գիտէն` խրամատն ինչ է, նստել` կանանց ջոկատ են քննարկում։ Էս մի խելօքն էլ ցանկանում էր Մասիսի քաղաքապետ դառնալ եւ իմ հովանաւորութիւնն էր խնդրում։ Հաւատացել էր տխմարների կողմից ինձ վերագրուող հերթական տխմարութեանը։ Եւ հիմա վաճառքի է հանել մեր՝ իր եւ իմ, եւ մեր ջոկատի միւս կանանց նուիրական օրերը` փռելով դրանք երկու ղզիկի ոտքերի առաջ։

Վարչապետի կնոջ գրառումների տակ մարդիկ այսպիսի մեկնաբանութիւններ են թողել.

Որքանով է հարիր երկրի ղեկավարի կնջը հրապարակային կերպով նման բառապաշար օգտագործել, անկախ նրանից, թէ ինչ տեսակ մարդու հանդէպ է այն կիրառւում??

*Տիկին, յատկապէս ձեզ համար ԿՐԹՈՒԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է։

*էշ՞ <<երկրի 1 տիկին!>>

*Տիկին Յակոբեան <<կրթուելը նորաձեւ է>> արշաւ եք սկսել,բայց մարդկանց աջ ու ձախ վիրաւորում եք։Ձեր նախաձեռնած արշաւի ժամանակ էլ եք՞ մարդկանց էշ ասում,կամ տխմար՞,կամ նման օրինակ բառեր սովորեցնում։

*Էլ ղզիկ ու տխմար, էլ էշ, ոջիլ ու համբալ, խառն եք ոնց որ այս վերջին օրերին, թե՞ այս բառերն էլ են նորաձեւ այս տարի…

*Խայտառակութիւն, եւ սա մարդկանց կրթում է… ապշել կարելի է

*Կամաց կամաց անցի քըֆուրին

*Նախ՝ ո՞վ ասաց, թէ վարչապետի կինը առաջին տիկին է։Երկրորդ՝ օրինական պատասխան տուէք յայտարարութեանը։Երրորդ եւ ամենակարեւորը՝ կրթուելը ոչ թէ նորաձեւ է, այլ ձեր դէպքում՝ պարտադիր։

*Ոջլոտների չկայացած ընտանիքը ծաղրում է հայ ժողովրդին։ Նիկոլայ ու ելենայ չաուշեսկուի օրն են ընկնելու տականքները

*Ձեզ թուրքն է կրթելու նոր ձեւով

*Կարո՞ղ ա էջը գողացել են, թէ սա իրօք իրականութիւն ա։

*կեցցէ “կրթուելը նորաձեւ է” յիմարաբանութիւնը

Share