Ադրբեջանում շարունակուել է անպատժելիութիւնը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտութեան ընթացքում կատարուած չարաշահումների համար։ Այս մասին ասուած է Միջազգային Ներում «Amnesty International»-ի «Մարդու իրաւունքների վիճակը աշխարհում» 2025 թուականի ապրիլեան զեկոյցում։
«Աւելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգութիւն էր յայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչուող մարդասիրական եւ մարդու իրաւունքների լուրջ հետեւանքները չճանաչելու կապակցութեամբ»։
ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թւականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողութիւնը, որը յանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչութեան՝ աւելի քան 100 հազար մարդու տեղահանմանը դէպի Հայաստան։ Նրանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքն անտեսւել է»,-ասւած է զեկոյցում։