Շաբաթ երեկոյեան Իրանի պետական լրատուամիջոցները, այդ թւում՝ իրանական Tasnim գործակալութիւնը, հաստատեց երկրի գերագոյն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենէիի մահուան մասին տեղեկութիւնը։
Նա սպանուել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի յարձակման ընթացքում՝ փետրուարի 28-ի առաւօտեան, Թեհրանի իր նստավայրում։ Ըստ հաղորդագրութեան՝ նրա մահուան համար երկրի տարածքում 40-օրեայ սուգ է յայտարարուել։
Սպանուել են նաեւ Իրանի պաշտպանութեան խորհրդի քարտուղար Ալի Շամխանին եւ ԻՀՊԿ գլխաւոր հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ խաղադրոյք է կատարել՝ Իրանի վրայ զանգուածային օդային յարձակում սկսելով, չնայած նրան, որ քիչ բան էր արել ամերիկացիներին Մերձաւոր Արեւելքի նոր պատերազմին պատրաստելու համար՝ հսկայական ռիսկերով եւ տարիների ապագայ հետեւանքներով․ գրել է CNN-ը։
Սակայն Իրանի գերագոյն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահն առաջարկում է մի սցենար, որի շրջանակներում «Թեհրանի իսլամիստական ռեժիմը տապալւում է՝ վերջ դնելով տասնամեակներ տեւած բռնաճնշումներին»։
«Սա իրանցի ժողովրդի համար ամենամեծ հնարաւորութիւնն է՝ վերադարձնելու իր երկիրը», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Սա նաեւ հրատապութիւն է հաղորդում Թրամփի յարձակման հետեւանքով բարձրացուած ամենակարեւոր հարցերից մէկին` արդյօք բարձրաստիճան ղեկավարների հեռացումը կեանգեցնի՞ ինստիտուցիոնալ բարեփոխումների հեղեղի, թե՞ կոգեւորի անվէրահսկելի քաղաքական ուժերին, որոնք կը խորացնեն ճնշումները եւ կը քայքայէն երկիրը։
Թրամփը NBC-ին ասել է, որ յարձակումները «հսկայական վնաս են հասցրել Իրանին»։
ԱՄՆ Կոնգրեսում, սակայն, Թրամփի հակառակորդներն արդէն իսկ քննադատում են այն, ինչը նրանք համարում են միակողմանի, անօրինական եւ հակասահմանադրական պատերազմ, որը ծաղրում է ժողովրդավարութիւնը։
Իրանի հակագրոհներն ԱՄՆ դաշնակիցների դէմ Բահրեյնում եւ Կատարում, ինչպէս նաեւ իրանական անօդաչու սարքի բախումը Դուբայի զբօսաշրջային գոտում գտնուող շքեղ հիւրանոցին ՝ ընդգծեցին նրա խաղադրոյքի վերահսկողութիւնից դուրս գալու հաւանականութիւնը։
Թրամփի հարուածներից առաջ հրապարակային կարճատեւ փաստարկները թերի էին եւ հակասական։ Օրինակ՝ նա պնդում էր, որ արդէն «ոչնչացրել» է Իրանի միջուկային օբյեկտները, ինչը շաբաթ օրուայ յարձակման հիմնական պատճառն էր։ Նրա պնդումները, թէ միջուկային ծրագիրը եւ հեռահար հրթիռներն անմիջական վտանգ են ներկայացնում Միացեալ Նահանգների համար, չափազանցուած են եւ հակասում են CNN-ի կողմից հաղորդուած ԱՄՆ հետախուզութեան գնահատականներին: Նախագահը նոյնիսկ, կարծես, հրապարակաւ խոստովանեց, որ սպառնալիքները այնքան անխուսափելի չէին, որ արդարացնէին ԱՄՆ անյապաղ գործողութիւնները: «Մենք սա անում ենք ոչ թէ ներկայի համար: Մենք սա անում ենք ապագայի համար», – նշել է Թրամփը շաբաթ վաղ առաւօտեան Ֆլորիդայի իր Մար-ա-Լագոյ հանգստավայրից հրապարակուած տեսանիւթում:
ԱՄՆ-Իրան դիմակայութեան նոր հարթութիւնը Թեհրանի ռեժիմի թուլութիւնն է։ Սա ստեղծեց մի հնարաւորութիւն, որի համար ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարող էին զղջալ, եթէ չգործէին։ Իրանը յայտնուել է խորացող քաղաքական անկայունութեան մէջ։ Խամենեիի իրաւայաջորդութեան գործընթացն անթափանց է եղել։ Իրանցիները յուսահատ են տասնամեակներ տեւած երկաթէ բռունցքի ճնշումներից յետոյ։ Տնտեսութիւնը մասնատուած է միջազգային պատժամիջոցների եւ ամենահիմնական ծառայութիւնների, ինչպիսիք են սննդի եւ ջրի մատակարարումը, խափանումների պատճառով։ Իսրայելական յարձակումները հարուածել են տարածաշրջանային միջնորդներին, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլլահը», որոնք մի ժամանակ ապահովագրում էին ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողութիւններից։
Չնայած Իրանը սարսափելի հակագրոհներ է սկսել՝ հրթիռներ արձակելով Իսրայելի եւ Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցների վրայ, ռեժիմը ոչնչացնելու ԱՄՆ ջանքերի պոտենցիալ արժէքը, թերեւս, այժմ աւելի ցածր է, քան երբեւէ եղել է։ Երբ Թրամփն իր ուղերձում կոչ արեց իրանցիներին ապստամբել իրենց կառավարութեան դէմ, նա փորձում էր օգտագործել այս քաղաքական գործոնները՝ փոփոխութիւնները խթանելու համար։
Կարճաժամկէտ հեռանկարում մի քանի հիմնական գործոններ կձեւաւօրէն հակամարտութիւնը։
Կյաջողուի՞ ԱՄՆ-ին եւ Իսրայելին վերացնել Իրանի ղեկավարների բարձրաստիճան անդամներին։
Հիմա, երբ Խամենէին մահացած է, արդեօ՞ք իրանցիները կը հետեւէն Թրամփի կոչին՝ դուրս գալ փողոցներ, ստանձնել իրենց երկրի վերահսկողութիւնը։
Արդեօ՞ք Իրանի սկզբնական հակահարուածները, որոնք մտահոգիչ էին, բայց սահմանափակ, բացայայտում են նուազեցուած կարողութիւններ, թե՞ տարբերակները պահեստում պահելու ցանկութիւն։
Թրամփի քայլին ներքին արձագանքը նոյնպէս կարեւոր կը լինի։ Նոյեմբերի միջանկեալ ընտրութիւններից առաջ նա ունի իր ամենավատ վարկանիշը։ Հարցումները ցոյց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնութիւնը կարծում է, որ նա չի կիսում իրենց առաջնահերթութիւնները։
Ի վերջոյ Խամենէի մահը կարող է տասնամեակներ տեւող տարածաշրջանային անկայունութիւն սերմանել։
Ռեժիմը կարող է պարզապէս փոխարինուել Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի նոյնքան կոշտ դիրքորոշում ունեցող մնացորդներով:
Ամենաւատ սցենարը Իրանում խոշոր քաղաքների նկատմամբ կենտրոնական վերահսկողութեան քայքայումն է, որը կեանգեցնի զինուած խմբաւորումների կողմից մրցակից աւատատիրութիւնների ստեղծմանը, որոնք քաղաքացիական պատերազմի եւ ազգային պառակտման լուրջ վտանգ են ներկայացնում: Փախստականների ճգնաժամը կարող է յաջորդել եւ անկայունացնել տարածաշրջանը առաջիկայ տարիների ընթացքում:
