Ալիեւի հերթական ոտնձգութիւնը՝ այս անգամ՝ Իրանի ազերիախօսների հասցէին

Ալիեւի հերթական ոտնձգութիւնը՝ այս անգամ՝ Իրանի ազերիախօսների հասցէին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքւի Գիտութիւնների ակադեմիայում, լեզւի մասին ունեցած իր ելոյթում յայտարարել է. «Ադրբեջանից (Հանրապետութիւն) դուրս ադրբեջաներէնը փողոցային մակարդակի լեզու է, իսկ գրական լեզուն գոյութիւն ունի միայն Ադրբեջանում»։ Այս խօսքերը լայն արձագանք են ստացել որպէս՝ Իրանի ազերիախօսներին եւ յատկապէս գրիչ ու մշակոյթի գործիչներին ուղղւած բացայայտ վիրաւորանք։

Խնդրին անդրադառնալով Իրանի ազերիների մշակոյթի գործիչ, աւագ փորձագէտ եւ ազերիախօս դոկտ. Ահմադ Քազեմին նշել է, որ Ալիեւի կողմից կրկնւող «50 միլիոն թուրքերի թիւը եւս սխալ է եւ նպատակայնօրէն ուռճացւած է: Այն կարելի է որակել  որպէս քաղաքական շահարկում, քանի որ Իրանի ազերիախօս չորս նահանգների համախառն բնակչութիւնը կազմում է շուրջ 10 միլիոն:

Փորձագէտը յաւելել է, որ հումորային ընդգծումով նշւում է նաեւ, որ հրապարակային ելոյթի ընթացքում Ալիեւը նոյնիսկ «Ազէրբայջան» անունն արտասանել է «Ազիրբայջան»՝ ռուսերէնի եւ անգլերէնի ազդեցութեամբ։ Ակադեմիայում նրա առջեւ նստածները, բնականաբար, ընդունակ չեն ընդդիմանալու, բայց հարց է՝ արդեօք Իրանի ԱԳՆ-ը կը արձագանքի այս բացայայտ վիրաւորանքին,- նշել է փորձագէտը:

Share