Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւն այսօր Անվտանգութեան խորհրդի նիստում յայտարարել է. «մենք «Երկաթէ բռունցքով» կոտրեցինք նրանց գլուխը, ովքեր ուզում էին փորձել մեր ուժերը»։
«Այսօրուայ միջադէպն էլ նոյն արդիւնքին կը յանգեցնի», — ասել է Ալիեւը։
Ինչպէս հաղորդում է պետական ԱԶԵՐԹԱՋ գործակալութիւնը,
«Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականութիւնը։ Ճիշտ այնպէս, ինչպէս վերջ դրեցինք հայկական օկուպացիային, պատրաստ ենք մեր հզօրութիւնը ցուցաբերել ցանկացած թշնամական ուժերին, եւ թող Իրանը չմոռանայ այդ մասին»:
Նա ընդգծել է, որ «իրանական կողմի գործած ահաբեկչական ակտը, միւս բոլոր ստոր գործոնների հետ մէկտեղ, մեծ անշնորհակալութեան դրսեւորում է»։
«Ադրբեջանը չի մասնակցել եւ չի մասնակցի Իրանի դէմ որեէ գործողութեան։ Մենք հետաքրքրուած չենք հարեւան երկրների դէմ որեւէ գործողութիւն իրականացնելու հարցում, մեր քաղաքականութիւնը դա թոյլ չի տալիս», — ասել է Ալիեւը։
Նա աւելացրել է , որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնն ու Պետական սահմանային ծառայութիւնը «բերուած են մոբիլիզացիայի թիւ մէկ աստիճանի եւ պէտք է պատրաստ լինէն ցանկացած գործողութեան»։
