Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է․
«Սեւանայ լճի տխրահռչակ «Գյօքչայ» անուանման վերաբերեալ Բաքուի բռնապետի բարբաջանքը մէզանում իր լայն արձագանքով ուշադրութիւնից դուրս թողեց, ըստ իս, աւելի կարեւոր մի հանգամանք։
Բանն այն է, որ Բաքուի բռնապետն իր վերջին ելոյթում ոչ թէ պարզապէս մտքեր էր կիսում հաւաքուածների հետ, այլ ուղղակի յանձնարարական էր տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառոյցներին, հասարակական կազմակերպութիւններին եւ, այսպէս կոչուած, գիտնականներին ծաւալել
«իրենց պատմական հողեր՝ այժմեան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունէութիւն։
Սա ուղիղ ցուցիչ է առ այն, որ թշնամին շարունակում եւ շարունակելու է Հայաստանի դէմ հիբրիդային պատերազմը, որովհետեւ նրա իրական նպատակը ոչ թէ խաղաղութիւնն է, այլ Հայաստանի պետութեան որպէս քաղաքական գործոն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումն է»։
