Ծնուել է Իրանի Համադան քաղաքում 1934 Թուականին: Եօթ տարեկանից փոխադրուել է Նոր Ջուղա: Միջնակարգը աւարտել է Նոր Ջուղայում:
Պատանի տարիքից եղել է մարզիկ և մարզասէր: խաղացել է բասկետբոլ և Ֆուտբոլ միաժամանակ մասնակցել է թեթևատլետի մարզաձևերին: Իր կամքի հակառակ վիճակով ազատուելէ զինւորական պարտադիր ծառայութիւնից: իր ցանկութիւնն էր բանակի միջոցով մասնակցել համաշխարհային մրցութիւններին յատկապէս Մէլբորնի ողեմպիական խաղերին, սակայն որոշ դասաւորումների պատճառով դա չի իրականանում: Ապագայում մասնակցել է Պակիստանում կայացած ասիական խաղերին, որտեղ մեդալակիր է դառնում:


Մասնակից է եղել Իսֆահանի Մարզադաշտի (ներկայիս Արարատ) աշխատանքներին: Եղել է հայկական մարզադաշտի առաջին վարչութեան անդամ և Իսֆահանի բասկետբոլի առաջին հաւաքականի անդամ, որի կազմում են եղել չորս հայեր: Նոյ տարին Իսֆահանի թեթև ատլետի հաւաքականում ևս եղել են չորս հայեր, որոնց շարքում էր նաև Ալֆրեդ Հաւանը: Իրանական մամուլը օրին լայն անդրադարձ է ունեցել իսֆահանի հաւաքականի հայերի արձանագրած յաջողութիւնների մասին: Դրանից յետոյ Ալֆրեդ Հաւանը աւելի կենտրոնացել է թեթևատլետի ճիւղիւմ: Երեք տարի եղել է Իրանի թեթևատլետի ազգային հաւաքականի անդամ և մասնակցելէ մի շարք համաշխարհային և շրջանային մրցութիւնների՝ Իրանում, Պակիստան, Թուրքիա և Իտալիաում: Միա շարք ճիւղերում լուրջ յաջողութիւններ է արձանագրել, դրանց շրաքում թռիչքի մէջ րեկորդակիր է դարձել Իրանի ախոյանական խաղերում:

Փոխադրուելով Թեհրան աշխատել է շինարարական ասպարէզում և եղբոր հետ հիմնել սեփական ընկերութիւն: 1965 ին աշխատանքի բերումով հաստատուել է իրանի Մաշհադ քաղաքում որտեղ մեծածաւալ շինարարական աշխատանքներ է իրականացրել: Իր հիմնադրած արտադրական միաւորի միջոցով են արտադրուել Խորասան նահանգի գիւղական շրջանների Էլեկտրականութեան փոխադրման լարերի սիւների մեծամասնութիւնը: Իր շինարարական աշխատանքը անգամներ գնահատուել է տեղական իշխանութիւնների կողմից:
Մաշհադ հաստատուելով 1968ից միջամուխ է դարձել Մաշհադի ազգային և հասարակական կեանքին: Եկեղեցա-դպրոգական խորհրդի անդամակցութիւնից մինչև Արարատ կազմակերպութեան մասնաճիւղի հիմնադրում, ազգային տօների և համայնքային միջոցառումների կազմակերպում:

Երբ երեխաները աւարտում են Մաշհադի հայոց դպրոցի վերջին տարին ընտանիքով տէղափուխւում է թեհրան երեխաներին հայոց դպրոց ուղարկելու համար, սակայն աշխատանքը մնում է մաշհադ և ինքը թէև մասնակցում է Թեհրանի ազգային և մարզական կեանքին, սակայն յաճախ այցելում է Մաշհադ իր աշխանքի ու նաև Մաշհադի ազգային կեանքի իր պարտականութիւնների պատճառով: Մաշհադի հայկական համայնքը տարեց տարի նոսրանում է մինջև 90 ական թուականների երբ 150 հայ ընտանիքներ ունեցող Մաշհադը գրեթէ բոլորովին պարպւում է հայութիւնից:
Նա հիմնական դերակատարութիւն է ունեցել Մաշհադի հայապատկան կալուածները Մաշհադի քաղաքապետարանին փոխանցելու հարցով փոխյատուցումը ստանալու գործընթացում որի շնորհիւ և գոյացած գումարը փոխադրէւում է Թեհրանի հայոց առաջնորդարան և հիմնականում ծառայում է թեհրանում մի հայոց դպրոց կառուցելու գործին: Հիմնականում իր ցուցաբերած այս ծառայութեան համար Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Սեպուհ Արք. Սարգսեանը 2025-ին դիմում է Արամ Ա. Վեհափառին որպէսզի Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութեան Ասպետի Շքանշան շնորհի Ալֆրէդ Հաւանին:
Առաջնորդի նամակում ի շարս իր կատարած ծառայութիւններին յատկապէս նշուած է թէ նշեալը ինքն էր յանձն առել «Հայաթափուած Մաշհադի մեր կալուածների և Եկեղեցու հոգատարութիւնը:»
Ինչպէս նշել էինք «Օրակարգ»ի նախորդ համարներում, Ուրբաթ, 16 Յունուար 2026-ին, Արեւմտեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գեղամ Ս. Արք. Խաչերեանը Ազգ. Առաջնորդարանում Կիլիկեան Ասպետի շքանշանը յանձնեց Ալֆրետ Հաւանիին, ի գնահատանք իրանահայութեան վերջին աւելի քան վաթսուն տարիների եկեղեցական, ազգային, կրթական, շինարարական, միութենական եւ մարզական կեանքում ունեցած իր յանձնառու դերակատարութեան, ի մասնաւորի Նոր Ջուղայի եւ Մաշհատի մէջ իր ստանձնած պատասխանատւութիւնների համար:



Նա տարիներ անդամակցել է Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովին, ՀՄԱԿին, և ազգային ու միութենական տարբեր ոլորտներում իր ներդրումն է ունեցել: Թեհրանի 25րդ Համահայկական խաղերի բացման արարողութեան ջահի հրկիզումը, որը միշտ վստահուել է իրանահայ վեթերան մարզիկներին կատարել է Ալֆրեդ Հաւանը: Մասնակից է եղել նաև Հայաստանի Համահայկական խաղերի ջահի արարողութեան:
1991ին Իրանի մարմնակրթական հիմնարկութեան պատուերով մեկնել է Հայաստան մարզական համագործակցութիւնները ուսումնասիրելու համար: Սոյն ճամբորդութիւնը ԻրանՀայաստան ապագա մարզական կապերի հիմքն է հանդիսանում: Այս կապերի շնորհիւ նաև Հայաստանում համահայկական խաղերի միտքն է զարգանում:

Նա մաս է կազմել և ներկայացրել է իրանահութիւնն ու Արարատ կազմակերպութիւնը ՀՀ Օլիմպիական կոմիտէում և Հայաստանում կայացող Համահայկական խաղերի կազմակերպիչ Կոմիտէի գործօն անդամ է եղել և մինչև օրս նոյն կոմիտէի պատւոյ անդամ է: Նա նաև Հայաստանի Թեթևատլետի Ֆրդէրացիայի պատւոյ անդամ է: Անգամներ գնահատուել է Հայաստանումշ իսկ Համահայկական խաղերում իր ներդրումների համար ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսեանի կողմից արժանացել է «Երախտագիտութեան Մեդալ»ին:







Նա հեղինակն է «Իրանի Անուանի Մարզիկներ» երկլեզու (Հայերէն և պարսկերէն) գրքի: Գրքում հաւաքաքրուաղ են բազմաթիւ մարզիկներ իրենց նկարներով, կենսագրութեամբ և մարզական անցեալով: Գրքի նախաբանում նաև ներկայացուել է ընդհանուր տեղեկութիւններ իրանահայ մարզական աշխատանքների մասին:

«Իրանի Անուանի Մարզիկներ» գիրքը որը բաղկագած է 500 էջերից բացառիկ հանրագիտարան է Իրանահայ մրզիկների մասին:
Ներկայիս նա աշխատում է սոյն գրքի անգլերէն հրատարակման օրինակը պատրաստել, որը աւելի համառոտ է լինելու:
Նա 16 տարեկանից մասնակցել է Նոր Ջուղայի ՀՅԴ Պատանեկան միութեան և ապա զինւորագրուել է ՀՅԴ շարքերին ,որին հաւատարմօրէն շարունակում է ծառայել մինչև այսօր՝ 92 տարեկան հասակում:
Զ.Ա
