Ընդդէմ մանրակրկիտօրէն մշակուած աղէտի

Ընդդէմ մանրակրկիտօրէն մշակուած աղէտի

Վահէ Յովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ.

1. Սուվերեն (ինքնիշխան) Չպետութեան
2. Հայերի գնչուացման

Սա յստակ քաղաքական ծրագիր է, և սրան պէտք է պատասխանել բացառապէս քաղաքական բանաձևերով։ Ոչ մի պարագայում չի կարելի թերագնահատել սա, եթէ նոյնիսկ այն համեմուած էր մի քանի ժամանոց այլևայլութիւններով։
Հարաւային Կովկասի՝ գծուող նոր ճարտարապետութեան մէջ Հայաստանը պատրաստ է լինել սուվերեն Չպետութիւն։ Սա է ասուել։ Լսողները ֆիքսել(հաստատել) են։
Իսկ հայ ժողովրդին ներկայացուում է նոր խոշոր հանրային ծրագիր՝ Հայերի գնչուացում։

Ռուսաստանը մէկ տասնամեակ առաջ իր համար ձևակերպեց սուվերեն(ինքնիշխան) դեմոկրատիայի կոնցեպտը(հասկացողութիւն) և գնաց այդ ուղղութեամբ, Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայէլը՝ սուվերեն բեսպրեդելի(անսահմանօրէն) կոնցեպցիան, Եվրոպան՝ սուվերեն անորոշութեան, Վրաստանը՝ սուվերեն լրջութեան և այդպէս շարունակ։ Հերթը Հայաստանինն է, և կառավարութեան գործող ղեկավարն այն յստակ ձևակերպեց՝ սուվերեն գնչուացում։
Հայերի գնչուացումը լինելու է տրամաբանական նոր ազգային պրոյեկտը (առարկան)։
Հիմա սրա դէմն առնելու մի ձև կա. պէտք են յստակ քաղաքական այլ բանաձև, և դա սեփական ժողովրդին ներկայացնող միաւորներ։
Կրկնում եմ. որևէ դէպքում չի կարելի թերագնահատել գործողի կողմից ներկայացուած նախագծերը, դրա դէմն այս պահին գերիշխող հակընդդէմ վոկալով(ձայնային) չենք առնելու։ Որևէ հակադարձ հայհոյանք, բողոք, անէծք, ծաղր, սպառնալիք ոչինչ չի աշխատում քաղաքական յստակ ծրագրի դէմ։ Պէտք է լուրջ-ռացիոնալ(տրամաբանական) -ազնիվ այլընտրանքային տեսլական, և պէտք են դրա կրող քաղաքական-հանրային միաւորներ։

Ի՞նչ էք կարծում, Պաղեստինի կամ Գազայի ժողովուրդը հասկանո՞ւմ էր, թէ ինչ կարող է կատարուել։ Կարծում էք Արցախի ժողովուրդը հասկանո՞ւմ էր ընթացքը, և որ երկու օրում կորցնելու է հայրենիքը։ Իհարկէ ոչ։ Իսկի ղեկավարներն ու էլիտան(ընտրանի) չէին հասկանում, մինչև վերջին ժամը։ Նոյնը Հայաստանում է լինելու այս ընթացքի դէպքում։
Ժողովուրդներն արդէն պոստ-ֆակտում են հասկանում, որ իրենց գլխին աներևակայելի աղէտ է եկել։ Աղէտ, որը մշակուել էր սառը ուղեղով, ռացիոնալ հաշուարկներով, կրթուած փողկապաւոր գործիչների աշխատասենեակներում։Աղէտ, որի հաշուարկի մէջ մտնում է նաև այն, որ ժողովուրդները մինչև վերջին պահը չհասկանան, թէ ինչ է կատարուում։ Եւ իհարկէ ի՞նչ աղէտ, եթէ այն համեմուած չլինի միջազգային հանրութեան դատարկ կոչերով, երկու կողմերին զսպուածութեան առաջարկով և այլ անիմաստութիւններով։ Իսկ փաստն այն է, որ զոհերի, խեղուած ճակատագրերի թիւը հարիւր հազարների է հասնում՝ բոլորի աչքի առաջ, 21-րդ դարում։
Մեզ էլ է նոյն սպասում. ողջունելու են խիզախ զիջումները։

Հայաստանն ունի բոլոր հնարաւորութիւնները՝ այս հեռանկարի դէմն առնելու։ Սա պահանջելու է մէկ բան՝ ծրագրային լիդերութիւն, քաղաքական ճիշտ միաւորներ և ազնիւ երկխօսութիւն՝ սեփական ժողովրդի հետ։

Share