Ամոթ է, խայտառակութիւն է։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ այստեղ ընտրութիւններ է լինելու, որովհետեւ վիճակը միջազգային, ընդհանրապէս, մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակ է։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց Վիտալի Բալասանեանը։
Բալասանեանի համար անհասկանալի է, թէ ինչպէս կարելի է հիմա քարոզարշաւ անել, երրորդ համաշխարհայինն արդէն սկսուել է։
Նրա խօսքով՝ խաղաղութիւնից են խօսում, բայց հիմա որեւէ փաստաթուղթ չի գործում, Հայաստանի իշխանութիւնները խօսում են մի թղթի կտորի մասին, սակայն դա անգամ յուշագիր չէ։ Բալասանեանը նկատում է, որ մօտ ժամանակներս քարտէզը քաղաքական փոխուելու է, հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակութիւնը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկուելու են։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն Իրանի հետ պէտք է շատ լաւ յարաբերութիւններ պահի ու պէտք է լինենք Միութենական կազմում։
«Հիմա անունը ինչ կդնէն, չգիտեմ, բայց այնպէս ինչպէս եղել է Խորհրդային միութիւնը»։
Բալասանեանի այս անակնկալ յայտարարութիւնն ու դիրքորոշումը զարմանք է պատճառել հանրութեան և քաղաքական ուժերին:
