Վաղարշապատի խորհրդի մասին

Վաղարշապատի խորհրդի մասին

Վահէ Սարգսեան

Երբ գիտական յօդուածդ կարեւոր դիտողութիւններով հետ են ուղարկում, առաջին պահին նեղւում ես, մտքումդ նաեւ մեղադրում գրախօսին կամ խմբագրին։ Հետոյ, սակայն, երբ սկսում ես ինքդ քեզ մեղադրել, որ մի քիչ շատ աշխատէիր, մի երկու աղբիւր աւել նայէիր, մի երկու դիտարկում ու եզրահանգում խորացնէիր, աւելին, երբ դրանք անում ես ու խմբագրութիւնը հաստատում է, տպագրում, սկսում ես աւելի վստահ լինել քո վրայ ու ասել՝ ես ԿԱՐՈՂ ԵՄ, եւ դրա համար մի պարզ բանաձեւ կայ՝ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՇԽԱՏԵԼ ու յօդուածը դարձնել կատարեալ։

Վաղարշապատում այս փուլում ընդդիմութեան «յօդուածը վերադարձուել է լրամշակման»։ Եւ դրանից ոչ թէ պէտք է տխրել, յուսալքուել  կամ մեղադրել, այլ յօդուածի յաջողուած մասէրի հէնքի վրայ տքնաջան աշխատել ու աւարտել այն։

Իսկ որ յաջողելու լիարժէք հիմքեր կան՝ անխօսք․ 

-Վարչահրամայական տոտալ վերահսկողութեան, աշխատանքից, բիզնեսից, ազատութիւնից զրկուելու սարսափի պայմաններում ընտրութեան գնացողների ԳՐԵԹԵ ԿԵՍԸ ընտրել է ընդդիմութեան այ կամ այն ուժին եւ մերժել է սատանայական ռեժիմը՝ Արցախի յանձնումը, նահատակ հոր ուրացող որդուն, Մայր Աթոռի վրայ ենիչերիական յարձակման նախապատրաստութիւնը եւ թաթարների ներթափանցումը երկիր։ Դա նոյնն է, ինչ 1937 թ․ ստալինեան սարսափի օրերին ընտրեին թշնամի յայտարարուած տրոցկիստներին,

-Եթէ չլինէր նախորդ կէտի սարսափը՝ ուրացողին ու վերջինիս թրքահաճոյ ուժին իրենց ցուցակի ընտանիքներն անգամ չէին ընտրի,

-Նախորդ երկու կէտէրի պնդման ապացոյցն այն է, որ ռեժիմի կողմից դաշտ նետուած «Հանրապետութիւն» կոչուող յայտնի սատելիտը շպրտուեց լուսանցք,

-Ընտրողների կէսից աւելին՝ 55 տոկոսը, ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ընտութեանը, այդպիսով անուղղակի մերժելով ռեժիմին։

Եկել է յօդուածն օրնիբուն լրամշակելու ժամանակը։

Փառք ու պատիւ Վաղարշապատում խունտայի դէմ  պայքարած ուժերին ու մարդկանց՝ թեկնածուներից մինչեւ շարքային ընտրող։

Share