ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կենտրոնի փոխտնօրէնը «տեղեակ չէ» Արցախում եկեղեցիների ոչնչացման մասին

ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կենտրոնի փոխտնօրէնը «տեղեակ չէ» Արցախում եկեղեցիների ոչնչացման մասին

«Ես չեմ կարող մեկնաբանել եկեղեցիների ոչնչացման դէպքերը, քանի որ տեղեակ չեմ դրանց մասին»։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Մատենադարանում բնութեանը եւ մշակոյթին նուիրուած միջազգային հանդիպման շրջանակում NEWS.am-ի հետ զրոյցում նշել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կենտրոնի (UNESCO World Heritage Centre) փոխտնօրէն Ջիոտի Հոսագրահարը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ բազմաթիւ տեղեկութիւններ են տարածւում Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման մասին, եւ հայ հասարակութիւնը մտահոգուած է Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պահպանման հարցով։ Լրագրողը հետաքրքրուել է, թէ ինչպէս է ԻՒՆԵՍԿՕ-ն արձագանգում այս իրավիճակին։

Այն դիտարկմանը, որ վանդալիզմի դէպքերի վերաբերեալ բազմաթիւ տեղեկութիւններ կան, կենտրոնի փոխտնօրէնն ընդամէնը արձագանգել է. «Ներեցէք, ես պէտք է գնամ»։

Այս և նման պաշտօնեաներ միլեոնաւոր ծախսի դիմաց Հայաստան են բերուել COP17ին մասնակցելու համար:

Share