«Արդարադատութիւն» ըստ Ադրբեջանի

«Արդարադատութիւն» ըստ Ադրբեջանի

Ռուբէն Վարդանեանի մեղադրական եզրակացութեան վերլուծութիւնը իրաւաբան Տարօն Սիմոնեանի կողմից եւ ՀԴԿԽ առաջարկները

Հայ դատի կենտրոնական գրասենեակը հրատարակութեան է պատրաստել Ռուբէն Վարդանեանի գործով մեղադրական եզրակացութեան եւ դատավճռի՝ Տարօն Սիմոնեանի 15 մասից բաղկացած վերլուծութեան ժողովածուն, որին յաջորդում են Հայ դատի կենտրոնական խորհրդի եզրահանգումները, դիտարկումներն ու քաղաքական առաջնահերթութիւնները հայ գերիների ազատ արձակման հարցում։

Ժողովածուն ներառում է «Փաստինֆօ» լրատուական կայքի՝ 2026 թուականի հոկտեմբերի 5–23-ը հրապարակած 15 մասից բաղկացած շարքը, որը պատրաստուել է միջազգային իրաւունքի մասնագէտ Տարօն Սիմոնեանի կողմից։ Շարքը «Փաստինֆօ»-ն հրապարակել է նաեւ անգլերէն եւ ռուսերէն, իսկ Free Armenian Prisoners կայքն այն ամբողջութեամբ վերահրապարակել է հայերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ իսպաներէն։

Յօդուածները վերահրապարակւում են «Փաստինֆօ»-ի եւ հեղինակի՝ Տարօն Սիմոնեանի թոյլտուութեամբ՝ կայքում հրապարակուած տարբերակների հիման վրայ։ Դրանց հեղինակային եւ խմբագրական ձեւակերպումները, ներառեալ գնահատողական արտայայտութիւնները, պատկանում են սկզբնական հրապարակումներին։ Հայ դատի կենտրոնական գրասենեակի կողմից պատրաստուած ներածութիւնը, եզրակացութիւնը եւ այլ նիւթերը ներկայացուած են առանձին բաժիններով։ Բացառութեամբ «Փաստինֆօ»-ում հրապարակուած Տարօն Սիմոնեանի յօդուածների՝ սոյն փաստաթղթի բովանդակութեան համար պատասխանատուութիւնը կրում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։

Հայ դատի կենտրոնական գրասենեակը միջազգային լսարանի համար պատրաստել է նաեւ անգլերէն յատուկ զեկոյց, որն ամփոփում է գործի փաստերը, մեղադրական եզրակացութեան եւ դատավճռի էջային յղումներով ներկայացնում է դատավճռի ներքին հակասութիւնները, ինչպէս նաեւ միջազգային կառոյցների գնահատականներն ու ՀԴԿԽ-ի առաջարկութիւնները։ Սոյն հայերէն ժողովածուն ոչ թէ կրկնում, այլ լրացնում է այդ զեկոյցը՝ գործի փաստերը հասանելի դարձնելով հայալեզու հանրութեանը Հայաստանում եւ Սփիւռքում։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ
26 հոկտեմբերի, 2026 թ.

Share