Մենք իրաւունք ունե՞նք պետութիւն ունենալու, թե՞ մեր տեղն անպետութիւն թափառական ազգերի շարքում է…

Մենք իրաւունք ունե՞նք պետութիւն ունենալու, թե՞ մեր տեղն անպետութիւն թափառական ազգերի շարքում է…

Ամէն օր աւելի ու աւելի շատ մարդիկ են ընտրութեան գնալու կոչեր հնչեցնում, ոմանք ուղղակի հիւանդացել են այդ հողի վրայնրանց թւում է, թէ մեր կեանքը կախուած է յունիսի 7-ից, այդ օրը լինելու է փրկութեան կամ կործանման սկիզբը, ճակատագրական ճամփաբաժան: Ինձ շատ սիրելի են այդ մարդկանց ապրումները, ինձ հասկանալի է նրանց տառապանքը, ես երազում եմ, որ նրանց ցանկութիւններն ի կատար ածուէն, որովհետեւ նրանք մեր երկրի աղն են, նրանց վրայ է կանգուն մեր հայրենիքը, նրանք են կասեցնելու մեր գահավիժումը: Երեկ փողոցում հանդիպած տարէց կինը, երբեք քաղաքականութեամբ չհետաքրքրուած իմ գործընկերը, թոշակառու հարեւանս, տաքսու քչախօս վարորդը, բանկի երիտասարդ աշխատակցուհին…մի հարց — տագնապ ունեն մի բան կփոխուի՞…ու յոյսով — խնդրանքով սպասում են քո դրական պատասխանին:
Նրանք ամէն օր աւելի ու աւելի են թօթափում վախը, նրանք նաեւ ինքնակամ քարոզիչներ են դարձել, թէեւ անձամբ ոչինչ չէն շահելու իշխանափոխութիւնից: Նրանք առանց յոգնելու ամէն օր իրենց շուրջն ապրող տգէտ, անհայրենիք, փողի մեռած, ադրբեջանցու գալուն անհամբեր սպասող, հայի ու Հայաստանի նկատմամբ անտարբեր խառնամբոխին փորձում են ինչ որ բան բացատրելյոյսը չկորցնելով, որ իրենց ասածները տեղ կը հասնեն ու մի քանի մոլորեալ հոգի էլ կփրկուի: Բայց ես վախենում եմ այս մարդկանց համար, որոնք գիծ են քաշել ու յունիսի 7-ը յայտարարել են ապրել- չապրելու սահման: Ես վախենում եմ այդ մարդկանց հիասթափութիւնից, յուսահատութիւնից, իրենց երկրից օտարուելուց, գաղթականի ցուպն ընտրելուց: Եւ ուզում եմ իմ ճանաչած, ինձ հետ շփուող այդ բոլոր մարդկանց, նաեւ իմ ֆեյսբուքեան ընկերներին, որոնց տագնապը յունիսի 7-ի մօտենալուն համընթաց աճում է, յորդորել այդ օրուայ հետ այդքան մեծ յոյսէր չկապել եւ ընտրութիւնների արդիւնքները ոչ մեծ պարտութիւն համարել, ոչ էլ աշխարհացունց յաղթանակ…նախ որովհետեւ պարտութիւնը հոգեվիճակ է, աշխարհընկալում, գենետիկայ, իսկ այս տեսակը, մեր տեսակը յաղթող, երկիր պահող, ոսոխին ջախջախող Հայկի տեսակն է, որը չի կարող ու չպէտք է պարտուի:

5 օր անց (արդեն 2 օր), անկախ նրանից մենք շամպայն կխմենք, թէ վալերեանկա, երկիրը կմտնի նոր փուլ: Եթէ պարզուեց, որ մեր ազգը ինքնաոչնչացման, ատելութեան, դեսպոտիզմի ու խաւարի ճանապարհն է ընտրել, ուրեմն մէզ դաժան ու դժուար պայքարի նոր շրջափուլ է սպասւում: Եթէ պարզուեց, որ առողջ միտքն ու հայի բնատուր խելքը, հայրենիքի հանդէպ սէրն ու վտանգները կանխազգալու բնազդները դեռ մեր մէջ լիովին չէն մեռել, մէզ նորից բարդ ու ծանր աշխատանք է սպասւում, բայց թունելի վերջում լոյսի հեռանկարով… Սա մի իւրայատուկ հանրաքուէ է եւ մենք իմանալու ենք մեր ազգն ապրելու՞ որոշում է կայացրել, թե՞ դանդաղ ոչնչացման, մենք իրաւունք ունե՞նք պետութիւն ունենալու, թե՞ մեր տեղն անպետութիւն թափառական ազգերի շարքում է…

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Արմինե Օհանեան

Share