Գլենդեյլ, Կալիֆոռնիայ — 2026 թուականի մայիսի 17-ին, մօտաւորապէս ժամը 22:25-ին, Գլենդելի ոստիկանութեան աշխատակիցները արձագանքել են Սոնորայ պողոտայի 1100 թաղամասում առեւտրային շէնքում հրդեհի մասին հաղորդագրութեան վերաբերեալ։
Միաժամանակ AABC հեռուստակայանի տնօրէն Վրէժ Աղաջանեանը իր ֆէյսբուքի էջում յայտարարել է, որ «Երեկ երեկոյեան մեր Սոնորա պողոտայի 1110 հասցէում գտնուող մեր հեռուստաստուդիայի շէնքում բռնկուեց աւերիչ հրդեհ, որի արդիւնքում շէնքը պաշտօնապէս կարմիր գոտի յայտարարուեց։ Այս պահին մեր ստուդիաները անհասանելի կը լինէն յաջորդ մի քանի օրերի ընթացքում, քանի որ իշխանութիւնները շարունակում են հետաքննութիւնը եւ անվտանգութեան ստուգումները։ Բարեբախտաբար, մեր աշխատակիցներից ոչ մէկը չի տուժել։
Այնուամենանիւ, խորը ցաւով յայտնում ենք, որ մեր ստուդիայից 3 բնակարան այն կողմ ողբերգականօրէն մահացած են գտնուել երկու անձինք։ Մեր մտքերն ու աղօթքները նրանց ընտանիքների եւ սիրելինէրի հետ են այս սրտաճմլիկ ժամանակահատուածում։
Հրդեհի հետեւանքով AABC TV եւ Shant/High Vision հեռուստաալիքները ներկայումս չէն աշխատում մինչեւ յետագայ ծանուցում։ Եթէ անհրաժեշտ է կապուել մէզ հետ, խնդրում ենք զանգահարել կամ գրել՝ (818) 468-6666 (818) 812-8444 համարներով: Մենք կը շարունակէնք տրամադրել թարմացումներ, երբ աւելի շատ տեղեկութիւններ հասանելի դառնան։ Շնորհակալութիւն ենք յայտնում ձեր համբերութեան, աջակցութեան եւ հասկացողութեան համար այս դժուարին ժամանակահատուածում։




Գլենդելի ոստիկանութեան յայտարարութեան համաձայն Գլենդելի հրշէջ ծառայութիւնը դէպքի վայր է արձագանքել Բերբանկի հրշէջ ծառայութեան եւ Փասադէնայի հրշէջ ծառայութեան օգնութեամբ։ Հրշէջները անյապաղ արձագանքել են եւ աշխատել հրդեհը մարելու ուղղութեամբ։ Հրդեհը մարելուց յետոյ շէնքում յայտնաբերուել են երկու մահացած անձինք։ Մահացածների ինքնութիւնը դեռեւս հաստատուած չէ։
Գլենդելի ոստիկանութեան սպանութիւնների հետաքննիչները հետաքննում են միջադէպը եւ համատեղ աշխատում Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննութեան գրասենեակի եւ Գլենդելի հրշէջ ծառայութեան հետ։ Այս պահին հրդեհի պատճառը անյայտ է, եւ հետաքննութիւնը շարունակւում է։
Ոստիկանութիւնը դիմել է հանրութեան և խնդրել որեւէ տեղեկութիւն այս միջադէպի վերաբերեալ ունենալու պարագային, կապուել GDP կողոպուտի, սպանութեան հետաքննիչների հետ՝ 818-548-4840 հեռախօսահամարով։
