«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անվտանգութեան հարցերով թիմի ղեկավար, արցախեան պատերազմների մասնակից, հետախոյզ Արթուր Աւանեսեանին՝ Կանդազին կալանաւորեցին։
Հակակոռուպցիոն դատարանը բաւարարել է քննիչի միջնորդութիւնն ու խափանման միջոց կիրառեց կալանքը՝ 2 ամիս ժամկէտով։
Յիշեցնենք՝ ապրիլի 27-ին բերման է ենթարկուել «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամ, հետախոյզ Արթուր Աւանեսեանը՝ Կանդազը:
Սամուել Կարապետեանի թիմակիցն անցնում է ընտրական գործընթացների հետ կապուած ենթադրեալ խախտումների գործով։
