Տարոն Տեր-Խաչատուրեանի հարցազրոյցը Բարեւ հեռուստածրագրին. Ամենից կարեւոր հարցը, որ ունենք, մեր իրաւացիութիւնն է, որի դէմ յանդիման Թուրքիան պարտաւոր է հաշուի նստել

Տարոն Տեր-Խաչատուրեանի հարցազրոյցը Բարեւ հեռուստածրագրին. Ամենից կարեւոր հարցը, որ ունենք, մեր իրաւացիութիւնն է, որի դէմ յանդիման Թուրքիան պարտաւոր է հաշուի նստել

Ամենից կարեւոր հարցը, որ ունենք, մեր իրաւացիութիւնն է, որի դէմ յանդիման Թուրքիան պարտաւոր է հաշուի նստել

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարոն Տեր-Խաչատուրեանը Բարեւ tv եթերում կարեւորել է 2026 թ-ի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը: Նա մանրամասներ է պատմել խորհրդաժողովի երկօրեայ քննարկումներից:

Անդրադառնալով Արցախի թեմային՝ Տարոն Տեր- Խաչատուրեանը նշել է, որ այս հանգրուանում խօսել են հայրենի հողեր արցախահայութեան ապահով եւ հաւաքական վերադարձի մասին:

Խոսելով Հայաստանում յունիսի 7-ի տեղի ունենալիք ընտրութիւներից՝ նա ասել է. «Սփիւռքը եկել էր բարձրաձայնելու, որ սիրելի հայ ժողովուրդ, ձեր իրաւունքն ու ձեր պարտաւորութիւնն է ընտրութիւնների արդիւնքը: Սակայն սփիւռքը մտահոգ է Հայաստանի իշխանութիւնների վերջին 8 տարիներին որդեգրած ապազգային ընթացքով, որ վերաբերում է Արցախի հարցը փակելուն, Հաեօց ցեղասպանութեան հարցը երրորդ-չորրոդ պլան մղելուն, Հայ Առաքելական Եկեղեցու հանդէպ ոտնձգութիւններին, սփիւռքին լուրջ չուերաբերուելուն: Այս բոլորը մտահոգութիւններ են: Մենք չենք ասում, որ Ցեղապանութեան հարցը պահելը զէնք վերցնելեւ Թուրքիայի վրայ յարձակուել է նշանակում, մենք չենք ասում, որ Արցախի հարցը օրակարգում պահելը Ադրբեջանի վրայ յարձակուել է ենթադրում: Մենք խաղաղասէր ենք, բայց խաղաղասիրութիւնը զիջելով չի լինում: Մենք կորցրել ենք Արեւմտեան Հայաստանը, ներկայում հայաթափուած է Արցախը: Սփիւռքը եկել է ասելու հայ ժողովրդին, հայութեանը՝ ո՜վ հայ ժողովուրդ, վերջին պետականութիւնը, որ դեռ ունես, Հայաստանն է: Ամէն ինչ անենք, որ Հայաստանի ապահւութիւնը, անվտանգութիւնը, ինքնիշանութիւնը պահէնք եւ հզօրացնենք:

Ապրիլ 24-ի հետ կապուած Տարոն Տեր-Խաչատուրեանը նշել է. «Մենք 20-րդ դարում ցեղասպանութեան ենթարկուած միակ ժողովուրդն ենք, որ ցեղասպանուել ենք ոչ միայն ժողովուրդը կորցնելով, այլեւ հողը: Մենք 111 տարի է ոգեկոչում ենք մեր դէմ կատարած անարդարութիւնը: Ամենից կարեւոր հարցը, որ ունենք, մեր իրաւացիութիւնն է, որի դէմ յանդիման Թուրքիան պարտաւոր է հաշուի նստել, այնպէս ինչպէս Գերմանիան հաշուի նստեց Հոլոքոստի ողջակիզման պարագայում, եւ հատուցում կատարեց»:

Մանրամասները՝ տեսանիւթում

https://www.facebook.com/watch/?v=994196116680259

Share