Երկու շաբաթուայ ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարաւոր կը լինի. Արաղչի

Երկու շաբաթուայ ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարաւոր կը լինի. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի անունից յայտարարութիւն է տարածել՝ ընդգծելով Թեհրանի երկշաբաթեայ հրադադարի համաձայնութեան մասին։

«Իրանի Իսլամական Հանրապետութեան անունից ես իմ երախտագիտութիւնն ու գնահատանքն եմ յայտնում իմ սիրելի եղբայրներին՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին եւ ֆելդմարշալ Մունիրին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու նրանց անխոնջ ջանքերի համար։

Ի պատասխան վարչապետ Շարիֆի՝ իր թուիթում արուած եղբայրական խնդրանքին եւ քննարկելով ԱՄՆ-ի՝ 15 կէտանոց առաջարկի հիման վրայ բանակցութիւնների խնդրանքը, ինչպէս նաեւ Իրանի 10 կէտանոց առաջարկի հիմնական պլանը որպէս բանակցութիւնների հիմք ընդունելու մասին ԱՄՆ նախագահի յայտարարութիւնը, ես Իրանի Գերագոյն ազգային անվտանգութեան խորհրդի անունից յայտարարում եմ. Եթէ Իրանի դէմ յարձակումները դադարեն, մեր հզօր զինուած ուժերը կը դադարեցնեն իրենց պաշտպանական գործողութիւնները։

Երկու շաբաթուայ ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարաւոր կը լինի զինուած ուժերի համակարգման միջոցով եւ տեխնիկական սահմանափակումները հաշուի առնելով», — յայտարարութեան մէջ նշել է Աբբաս Արաղչին։

Share