Նախիջեւանում տեղի ունեցածի վերաբերեալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրուագծում․ Տիգրան Աբրահամեան

Նախիջեւանում տեղի ունեցածի վերաբերեալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրուագծում․ Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է․

«Նախիջեւանի ուղղութեամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նիւթ դարձաւ:

Եթէ դա իրականում իրանական օպերացիայ էր, ապա ուղղուած է եղել ամերիկեան-իսրայէլական ռազմական օբյեկտի ոչնչացմանը:

Տարբեր առիթներով նշել եմ, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապէս պլացդարմ է համարել` Իրանի դէմ հետախուզութիւն տանելուց մինչեւ այլ օպերացիաներ:

Սակայն այս օրերին, ինչ երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել` ամերիկեան ռազմաբազայ կամ ռադարային համակարգ, դա որեւէ ձեւով չի հերքել:

Նախիջեւանում տեղի ունեցածի վերաբերեալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրուագծում: Ակնյայտօրէն կան երկրներ, որոնք շահագրգռուած են Ադրբեջանից ճակատ բացելուն եւ այս գործողութիւնները կարող են դրանով պայմանաւորուած լինել»: Ամբողջական յօդուածը կարող եք կարդալ այս հասցէով՝ https://yerkir.am/hy/article/2026/03/06/308141

Երկիր

Share