«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամէն տեղ, ամէն մարդ իր բնակարանում է, դուրս չէն կարողանում գալ, ռմբակոծութիւններ են»,- այս մասին Aysor.am-ին պատմեց Սիրիայում լոյս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանը՝ նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող յայտնել:
Նրա փոխանցմամբ՝ հայերի շրջանում տուժածներ չկան, բայց Սիրիայի մայրաքաղաքում հրթիռակոծութիւնից վնասուել են հայաբնակ թաղամասէրը, կան նիւթական վնասներ:
Յիշեցնենքյունուարի 6-ին «Սիրիայի դէմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) եւ Դամասկոսի կողմից վերահսկուող ուժերի միջեւ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով Հալեպում 4 մարդ է զոհուել, 26-ը վիրաւորուել:
Յունուարի 4-ին յայտնի դարձաւ, որ Հալեպում իրավիճակը սրուել է, գնդակոծւում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիայ շրջանները, բախումներ են սկսուել Սիրիայի անցումային կառավարութեան զօրքերի եւ քրդական «Սիրիայի դէմոկրատական ուժերի» ջոկատների միջեւ:
Ըստ լրատուամիջոցի` անցած գիշեր Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայերի տներ են վնասուել, բայց զոհեր եւ վիրաւորներ չկան։
