Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելոյթ է ունեցել «Մշակութային ժառանգութիւնը եւ վերադարձի իրաւունքը. Հայաստանից արտաքսուած ադրբեջանցիների մշակութային ժառանգութեան վերականգնումը՝ որպէս արդարութեան, հաշտեցման եւ խաղաղութեան ուղի» թեմայով III միջազգային համաժողովի մասնակիցների առջեւ։
Ալիեւը հրապարակային ելոյթում ասել է.
Հայերի վերաբնակեցումից յետոյ Ադրբեջանի նախնիների հողերում՝ 1905-1907, 1918-1921, 1948-1953 եւ 1987-1991 թուականներին ադրբեջանցիների կոտորածների եւ անօրինական տեղահանութիւնների հետեւանքով, մեր հարիւր հազարաւոր հայրենակիցներ լքել են իրենց հայրենիքը եւ ապաստան գտել Ադրբեջանում։
Հայաստանում բնակուող ադրբեջանցիների բռնի տեղահանումը լեռնային շրջաններից դէպի աւելի տաք կլիմայ ունեցող տարածքներ, տարիների ընթացքում նրանց կողմից կուտակուած ունեցուածքի իւրացումը, նիւթական մշակոյթի օրինակների բռնագրաւումը, ոչնչացումը եւ իւրացումը պատմական փաստէր են, որոնք այժմ ապացուցւում են յուսալի փաստաթղթերով։
Հայաստանը բազմիցս ոչնչացրել է Արեւմտեան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նիւթական եւ ոչ նիւթական մշակութային ժառանգութիւնը, նրանց սրբավայրերը եւ գերեզմանատները՝ իր տարածքից ադրբեջանական ժողովրդի հետքերը ջնջելու նպատակով։ Անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հայերի կողմից ադրբեջանցիների դէմ մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւնները միջազգային իրաւունքի շրջանակներում գնահատելու եւ այս հարցում միջազգային հանրութեան աջակցութիւնն ապահովելու համար։
Այսօր կարեւոր է ակտիւացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի կերպով տեղահանուած ադրբեջանցիների վերադարձը՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնուենցիայում եւ այլ կարեւոր միջազգային փաստաթղթերում ամրագրուած վերադարձի իրաւունքի շրջանակներում: Սա նաեւ ներառում է մշակութային ժառանգութեան վերականգնման եւ պաշտպանութեան գործընթացի մեկնարկը՝ միջազգային հանրութեան, այդ թւում՝ ՄԱԿ-ի մասնագիտացուած գործակալութիւնների մասնակցութեամբ: Ի վերջոյ, վերադարձի իրաւունքը մարդու իրաւունքների հիմնարար սկզբունքներից մէկն է: Այս իրաւունքի ապահւումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլեւ հոգեւոր ամբողջականութեան, մշակութային ժառանգութեան եւ հասարակութեան պատմական յիշողութեան վերականգնում:
Ադրբեջանական մշակութային ժառանգութեան վերականգնումն ու պաշտպանութիւնը Հայաստանում, որպէս ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է համամարդկային արժէքները յարգելու, թշնամանքի էջը փակելու եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու համար։
2025 թուականի օգոստոսի 8-ին Վաշինգտօնում, ԱՄՆ միջնորդութեամբ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայացած հանդիպումը, համատեղ հռչակագրի ստորագրումը եւ խաղաղութեան համաձայնագրի նախագծի նախաստորագրումը յոյս եւ հաւատ են ներշնչում երկու ժողովուրդների ապագայ համակեցութեան նկատմամբ։
Մենք հաւատում ենք, որ Արեւմտեան Ադրբեջանի համայնքի խաղաղասէր անդամները կուերադառնան իրենց նախնիների հողերը, եւ մեր ժողովուրդների միջեւ կը հաստատուէն բարիդրացիական յարաբերութիւններ։
