Ձերբակալուեցին փոդքաստի հաղորդաւարներ, Նարեկ Սամսոնեանն ու Վազգէն Սաղաթելեանը

Ձերբակալուեցին փոդքաստի հաղորդաւարներ, Նարեկ Սամսոնեանն ու Վազգէն Սաղաթելեանը

Ձերբակալուեցին փոդքաստի հաղորդաւարներ, ընդդիմադիրներ Նարեկ Սամսոնեանն ու Վազգէն Սաղաթելեանը

Աւելի քան մէկ ժամ տեւած քննչական գործողութիւնից յետոյ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ու Քննչական կոմիտէ տեղափոխեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդաւար Նարեկ Սամսոնեանին: Քննիչը յայտնեց, որ Սամսոնեանը մեղադրւում է խուլիգանութեան համար:

Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնեանը եւ Վազգէն Սաղաթելեանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանին: Վերջինիս խօսնակը «Ազատութեանը» փոխանցեց, որ Սիմոմեանը իրաւապահներին հաղորդում է ներկայացրել վիրաւորական արտայայտութիւնների, սպառնալիքների մասով, որպէսզի տրուի իրաւական գնահատական:

Ձերբակալութիւնից առաջ փաստաբան Ռուբէն Մելիքեանը փորձում էր մտնել Սամսոնեանի բնակարան եւ մասնակցել քննչական գործողութիւններին, սակայն դուռը նրա առջեւ այդպէս էլ չբացուեց:

Փոդքաստի միւս հաղորդաւարը՝ Վազգէն Սաղաթելեանը եւս Ֆեյսբուքում գրել էր, որ ԱԱԾ դիմակաւորուած աշխատակիցները իր տուն են մտել:

Փաստաբան Արսէն Բաբայանը լուսանկար է հրապարակել Վազգէն Սաղաթելեանի տան բակից, գրելով, որ իրեն ներս չէն թողնում մտնել: Աւելի ուշ տեսանիւթ է հրապարակել, որում երեւում է, որ Սաղաթելեանին եւս ձերբակալում են:

Քննչական կոմիտեից յայտնել են միայն, որ նախաձեռնուած քրէական վարոյթի շրջանակներում կատարւում են անյետաձգելի քննչական գործողութիւններ: Այլ տեղեկութիւններ դեռեւս չէն հաղորդում:

Հետաքրիր է իմանալ մարդկային իրաւունքների և խօսքի ազատութեան պաշտպանների հակազդեցութիւնը ինչ է եղել անհամաչափ ուժի կիրառման և հաղորդավարներ ձերբակալելու փաստի մասին:

Share