Պարզ է, թէ ինչու են Անկարան եւ Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմէն Այուազեան

Պարզ է, թէ ինչու են Անկարան եւ Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմէն Այուազեան


Արմէն Այուազեան, պատմաբան, քաղաքագէտ, Արարատ ռազմաւարագիտական կենտրոնի ղեկավար

-Այսօր աւելի քան երբեւէ պարզ է, թէ ինչու են Անկարան եւ Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը։

Նրանք ուշադիր հետեւում են Հայաստանի պետական համակարգում եւ յատկապէս ուժային եւ իրաւապահ մարմիններում աշխատող պարագլուխներին, տեսնում ու համոզւում են, որ նրանց աւելի քան 90 տոկոսը ապազգային արժեհամակարգի կրող է եւ պատրաստ է վերադասի առաջին իսկ պահանջով ուրանալ հայկական բոլոր սրբութիւնները, այդ թւում՝ Հայոց եկեղեցին։

Մինչդեռ Հայոց եկեղեցու սպասաւորների բացարձակ մեծամասնութիւնը՝ նոյնիսկ ենթարկուելով աղանդաւորական դրածոյ իշխանութեան բիրտ ճնշումներին, շարունակում է կառչած մնալ հայ ժողովրդի անուէրանայելի բնական իրաւունքներին, հայադաւանութեանը, Վեհափառ հայրապետին, ինքնիշխան պետականութեանը եւ ազգային հիմնարար արժէքներին՝ ներառեալ Հայրենիք-Հայաստանի գաղափարին, Հայոց լեզուին ու մշակոյթին, ինչպէս նաեւ պատմական յիշողութեանն ու աւանդական նիստուկացին։

Վերջին բռնութիւններից յետոյ Հայոց եկեղեցում ինքնաբացայայտուել են ընդամէնը մի քանի դաւաճան՝ եթէ չեմ սխալւում՝ երեք հոգի։ Սա կազմում է մեր հայրենի հոգեւորականութեան մէկ տոկոսից էլ պակաս։ Մինչդեռ պետական համակարգի «վերեւներում» Հայաստան հայրենիքի, ՀՀ սահմանադրութեան եւ օրէնքների, Հայոց եկեղեցու ուրացողները տասից ինն են՝ եթէ ոչ տասից տասը։

Այս վիճակագրութիւնն արդէն ինքնին վկայում է, որ Հայոց եկեղեցին ՀԱՅԿԱԿԱՆ ամենաուժեղ կառոյցն է, որի ոչնչացումը՝ Էրդողանի եւ Ալիեւի ծրագրերում, նախորդելու եւ դիւրացնելու է Հայաստանի վերջնական ոչնչացումը։ Եւ հէնց այդ գործին էլ այսօր լծուել են թուրքացման ուղին բռնած դրածոները Հայաստանում։

Իսկ մենք՝ հայերս, պէտք է պահէնք, պաշտպանենք եւ հզօրացնենք Հայոց եկեղեցին՝ որպէս գալիք ազգային զարթօնքի ամուր կռուան ու գրաւական։ Լաւ լուրն այն է, որ նիկոլական աղանդն արդէն մի ջախջախիչ ու կանխարգելիչ պարտութիւն կրեց Հովհաննաւանքում. այսօր ժողովուրդը չընդունեց կարգալոյծ արուած երէցին եւ դիմեց Ս. Էջմիածնի ուխտին հաւատարիմ քահանայի ծառայութիւններին։

«Եթէ Աստուած մէզ հետ է, ո՞վ կը լինի մեր դէմ» (Հռոմեացիներ, 8:31)։

Աստուածն առաջ։

Share