ՀՀ-ն զբաղւում է քաղաքական բանտարկեալներ պահելով, դիմելու ենք ԵՄ՝ դատապարտելու պահանջով․Սամուել Կարապետեանը խտրական թիրախաւորման զոհ է․ Ռոբերտ Ամստէրդամ
Միջազգային փաստաբան, Սամուել Կարապետեանի փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստէրդամն ասուլիսի ժամանակ ասաց, որ Ադրբեջանի կառավարութիւնը երկու հայ միլիարդատիրոջ հետեւից է ընկել, մէկը՝ Ռուբէն Վարդանեանն է, միւսը՝ Սամուել Կարապետեանը:
«Բոլորը պէտք է իրենց հարց տան՝ ինչո՞ւ է Կարապետեանը ՀՀում նստած, բացարձակապէս անմեղ մարդ: Կալանաւորուել է, երբ գտնւում էր ՀՀ-ում՝ հոր քառասունքին մասնակցելու համար, այսինքն՝ քաղաքական ցոյց չէր կամ ակցիայ: Ելնելով իր խօսքերի համատեքստից՝ միանգամայն պարզ է, որ մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարութեան տապալումը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանիւթում։
yerkir.am
Երկիր Օրաթերթ
