Ըստ Թրամփի եւ Ալիեւի Փաշինեանը Ալիեւի «հայրենակից» է

Ըստ Թրամփի եւ Ալիեւի Փաշինեանը Ալիեւի «հայրենակից» է

Հոկտեմբերի 13-ին Շարմ Էլ Շեյխում կայացած Մերձաւոր Արեւելքի Խաղաղութեան գագաթնաժողովի հռչակագրի ստորագրումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ոչ միանշանակ արտայայտութիւն է արել՝ խօսելով Հայաստանի եւ Ադրբեջանի մասին:
Ինչպէս վկայում է Fox News հեռուստաընկերութեան տեսանիւթը, միջոցառման մեկնարկից մօտ 5 րոպէ անց ԱՄՆ նախագահը շրջւում է եւ նայելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, բացականչում է՝Azerbaijan:

Այնուհետեւ Թրամփը հարցնում է Ալիեւին.

  • «Իսկ որտե՞ղ է ձեր հայրենակիցը»:

Ադրբեջանի նախագահը մատնացոյց է անում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

«Գտնելով» նրան, Թրամփն ասում է.

  • «Դուք դեռ լաւ եք միմեանց հետ, այդպէս չէ՞»:

Այնուհետեւ ԱՄՆ նախագահը շարունակում է.

  • «Նրանք կռւում էին 32 տարի եւ մենք կարգաւորեցինք դա մէկ ժամում: Եւ նրանք հաւանում են միմեանց»:
Share