Անհնար է մշտապէս խաբել ամբողջ ժողովրդին

Անհնար է մշտապէս խաբել ամբողջ ժողովրդին

Փաշինեանը Ստրասբուրգում անամօթաբար յայտարարում է՝ կատարել է 2021-ին տրուած խոստումները եւ յոյս ունի, որ 2026-ին կը ստանայ ժողովրդի մանդատը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցաւ 2021-ին. գործող իշխանութիւնը, ժողովրդին խոստանալով Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայ, Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւն, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը, խաբեց, վերարտադրուեց ու արեց ամբողջութեամբ հակառակը:

Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը։ Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, թե՞, ըստ քո յայտարարութեան, ՀՀ-ի տիրապետութեան տակ գտնուող «ադրբեջանական տարածքները» յանձնես։ Ու վերջում էլ փոխես Սահմանադրութիւնը եւ ՀՀ-ն վերածէս թուրքական պրոտեկտորատի։ Մանդատ ես ուզում, որ ՀՀ-ում վերջնական բռնապետութիւն հաստատե՞ս, թե՞ սերունդների պարտքը եռապատկէս:

Վստահ եմ՝ ժողովուրդը ամէն ինչ լաւ հասկացել է արդէն եւ այլեւս քեզ մանդատ չի տալու, որովհետեւ, ինչպէս յայտնի արտահայութեամբ է ասուած, կարելի է մի ողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին, բայց անհնար է մշտապէս խաբել ամբողջ ժողովրդին։

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share