Ուրախութեամբ ստացել ենք Ատրպատականի Հայոց Թեմի պաշտօնաթերթ՝ «Արտազ»ի 10 րդ տարուայ 9րդ համարը(Սեբտեմբեր 2025):
Ամսաթերթը անխափան հրատարակւում է 2012ից ամսական դրութեամբ և գունագեղ էջերով ներկայացնում Իրանի Ատրպատականի թեմի ացգային կեանքն ու գործունէութիւնը:
Ատրպատականի Հայոց Թեմի և Ազգային Առաջնորդարանի կենտրոնը գտնւում է Իրանի արևելեան Ատրպատական նահանգի կենտրոն հանդիսացող և իրանահայութեան ամենահին օջախներից համարուող Թաւրիզ քաղաքում: Շրջանի միւս հայահոծ մեծ քաղաքն է Ուրմիա քաղաքը, որը հանդիսանում է Արևելեան Ատրպատականի կենտրոնը: Շրջանում կան հայաբնակ գիւղեր որոնցից ամենա հայահոծն է Գարդաբադը:
Ամսագրի անունը՝ «Արտազ» խորհրդանշում է Վասպուրականի ևՄեծ Հայքի Արտազ գավառը, որը այժմ գտնւում է Իրանի հիւսիսում:
«Արտազ»ի ամբողջ համարները կարող էք ընթերցել այս կայքում՝
https://tert.nla.am/mamul/Artaz2005/Table.html
Իսկ վերջին համարից նեկայացնում ենք որոշ պատկերներ:
Յաջողութիւն ենք մաղթում «Արտազ»ի մեր գործընկերներին:







































