Երկրում անպատժելիութեան մթնոլորտ է, իրաւապահ համակարգ չկայ

Երկրում անպատժելիութեան մթնոլորտ է, իրաւապահ համակարգ չկայ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։

Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.

– Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորեանի սպանութիւնը երկրում առկայ բարդակի հետեւանքն է։ Հանրապետութիւնում տարածւում է թմրամոլութիւնը, ամէնօրեայ գողութիւններ են, ոչ մի յանցագործութիւն չի բացայայտւում… Այն աստիճանի ենք հասել, որ «ռազբոյները», «զակլադկաները», մնացած բոլոր յանցագործութիւններն արդէն ոստիկանական բաժանմունքների մօտ են տեղի ունենում։ Դուրս գանք, նայենք՝ կառավարութեան շէնքի, ամառանոցի մօտ ինչքան ոստիկաններ կան։ Իրաւապահ ողջ համակարգը լծուած է միայն Նիկոլ Փաշինեանի պահպանութեանը, նրա իշխանութեան պահպանմանը, նրան էստեղից էնտեղ տանել-բերելուն…

– Պղծուածութեան աստիճանը հասել է նրան, որ Սեպտեմբերի 19-ին՝ ատրպէյճանական ագրեսիայի զոհերի յիշատակի օրը, սրանք խրախճանք են կազմակերպում։ Մենք հարկ վճարենք, իրենք քեֆ անեն…

– Մահաբերի իշխանութեան օրօք բազմաթիւ ե՛ւ սպանութիւններ են լինում, ե՛ւ մահեր Քրէակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), ե՛ւ քաղաքական սպանութիւններ… Հիմա սա ի՞նչ է․ մարդու տան մօտ սպանութիւն է կատարւում։ Նիկոլի իշխանութեան օրօք ընդդիմադիրները կա՛մ սպանւում են, կա՛մ յայտնւում են քրէակատարողական հիմնարկներում։ Եթէ իրաւապահ համակարգը նստած է բուքմէյքերական, շահումով խաղերի վրայ, ի՞նչ էք սպասում։ Գաղտնալսեն, գործ սարքեն, նստեցնեն․ սա է իրենց արածը։

– 120-ից աւելի քննիչներ մասնակցել են Բագրատ Սրբազանի ու մնացած 17 արդարների քննութեանը։ Ամբողջ համակարգը գործից կտրել են, որ գործ սարքեն Բագրատ Սրբազանի ու միւսների վրայ…

– Յատկապէս արտերկրից եկած պետհամարանիշների գողութիւններ են կատարւում, յետոյ կապւում են տէրերի հետ տելեգրամ ալիքներով, ասում՝ էսքան գումար կը վճարես, համարներդ կամ այլ պահեստամասերդ յետ կը տանք։ Վրաստանից ինձ արդէն ասում են՝ էլ ձեր երկիր չենք գալու, սա ի՞նչ է… Անպատժելիութեան մթնոլորտ է, իրաւապահ համակարգ չկայ:

– Փարաքարի համայնքապետի սպանութեան դէպքն ամբողջութեամբ այս իշխանութիւնների պատասխանատուութեան ներքոյ է, որովհետեւ վերջին մէկ տարում հա լսում ենք՝ Փարաքարում կրակոց է, ռազբոյ է… Բա եթէ կանխարգելիչ միջոցառում չես իրականացնում, այսպէս է լինում։

– Ինձ մօտ հիմնաւոր կասկած կայ, որ այս սպանութիւնը քաղաքական հետք ունի։ Կարո՞ղ եմ մտածել, որ չեն մարսել Վալոդիա Գրիգորեանի ընտրուելը։ Մամիկոն Ասլանեանին ի՞նչ արեցին։ Ալաւերդու համայնքապետին կարմիր բերետաւորներով հանեցին համայնքապետարանի շէնքից։ Սա է։

– Գետինը մտնէք, ամօթ է․ տարել Սրբազաններին, ազգային բարերար Սամուէլ Կարապետեանին էք դատում։

– Փաշինեանը խոստովանեց, որ խլել է ՀԷՑ-ն ինչ-որ պետութեան ինչ-որ կազմակերպութեան կառավարմանը յանձնելու համար։ Կարո՞ղ եմ մտածել, որ դա կարող է լինել թուրքական ընկերութիւն։ Ասում են՝ ի՞նչ ա եղել, ատրպէյճանական կազ կը գնենք: Մոռացե՞լ են՝ ոնց էր Ատրպէյճանը կազի վինտիլը փակել, Արցախի մեր հայրենակիցներին ցրտի ու սովի մատնել։

– Դիկտատոր, էլի․ Կիմ Չեն Ինը երանի կը տայ սրան։ ՆԳ նախարարն ինքն է, դատարանն ինքն է, կառավարութիւնն ինքն է, իրենից տարբերուող կարծիք չպէտք է հնչի։

– Տնտեսվարողին կանչում են, ասում են՝ էսքան գումար պիտի վճարես։ Յետոյ դատարանը կ’որոշի՝ ճի՞շդ ենք, թէ՞ չէ, բայց եթէ այս պահին չվճարես, գնում ես կալանքի։ Բիզնեսմէններից մէկն ինձ ասաց՝ բիզնեսը կնոջս անունով է, ի՞նչ անեմ, թողնեմ՝ կինս կալանաւորուի՞։ Սա հարկային տեռոր է։ Գնում են մի փոքր գիւղ, խանութում 1.5 միլիոնի ապրանք կայ, փոքր բուդկայ է, 3 միլիոնի ակտ են գրում․ որտեղի՞ց պիտի վճարի։

– Ձիւն գայ գլխիդ․ ասում է՝ խաղաղութիւն է, ռազմական ծախսերը կրճատում ենք։ Ելակ էր տալիս բանակին, տեսա՞ք՝ ինչ եղաւ։

– Մեր հաւաքական յիշողութիւնը մի քիչ կարճ է․ մենք մոռացել ենք, որ սրանք Ռոպերթ Ապաճեանի կեղծ պապիկ էին բեմադրում 2018-ի յեղափոխութիւն կոչուածի օրերին։
– Գոնէ ձայնը կտրի, բան չխօսի․ այ աղէտաբեր, մահաբեր, 3 պատերազմ բերած՝ խաղաղութիւնի՞ց ես խօսում։

– Եկէք գնանք Կիրանց, նայենք․ փշալարը մարդու այգու միջով անցնում է։ Սաղ տուել է՝ հողեր, ջրային ռեսուրսներ, ամէն ինչ, դեռ ասում է՝ էլի բան կայ տալու։ Արա, դու լսե՞լ ես՝ Ատրպէյճանն ասի՝ ես Հայաստանից տարածք ունեմ վերցրած։

– Կիրանցում կադաստրային քարտէս փոխելով՝ մարդկանց այգիները նուիրել է թշնամուն։ Մարդիկ հնարաւորութիւն չունեն հող, այգի մշակելու։ Ասում ա՝ փշալար կայ, ժողովուրդ ջան, դուք անվտանգ էք։ Այ էս աստիճանի պրիմիտիւ են։

– Չեմ յոգնելու կրկնել՝ Կիրանցի, Ոսկեպարի յանձնելուց յետոյ ասում էին՝ Բերքաբերի տարածքում 900 հա հող ունենք, տալու են։ Յարգելի՛ բերքաբերցիներ, ձեր հողերը տուեցի՞ն։ Ջերմուկից դուրս եկա՞ն։ Պեթօն են թափում, ինժեներական աշխատանքներ են անում ատրպէյճանցիները, որ դուրս գա՞ն, դեմարկացիա անե՞ն։ Մի «մարշալ» էլ ունէինք՝ Գլխաւոր շտապի պետ՝ Եդուարդ Ասրեանը, ասում էր՝ կը սովածանան, դուրս կը գան։

– Հայաստանում չկայ մէկ ուժ, մէկ անհատ, ով մենակ ի զօրու է իշխանազրկել սրանց, որովհետեւ Ատրպէյճանը, Թուրքիան, Արեւմուտքից որոշ երկրներ սրանց պահում են: Փաշինեանը կալանաւորումներով, ռեպրեսիաներով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ գնում է դէպի ընտրութիւններ։ Լաւ կը լինի, ի հարկէ, որ նա անգամ ընտրութիւններին մօտ չգայ։ Դրա համար լաւ կը լինի ուժերը մէկտեղել՝ օրինական ճանապարհով նրան իշխանութիւնից հեռացնելու համար։ Ընդդիմութեան միաբանութեանն այլընտրանք ես չեմ տեսնում։

Մանրամասները՝ տեսանիւթում.

Share