Սպանուած պահպանողական ակտիւիստ Չարլի Քըրքի կինը կատարել է իր առաջին հրապարակային յայտարարութիւնը ամուսնու սպանութիւնից յետոյ. յայտնում է NBC News-ը:
Երիկայ Քըրքը խոստացել է, որ կը շարունակի իր ամուսնու առաքելութիւնը:
«Իմ ամուսնու սպանութեան համար պատասխանատու չարագործները պատկերացում չունեն, թէ ինչ են արել. նրանք սպանել են Չարլիին, քանի որ նա քարոզում էր հայրենասիրութիւն եւ հաւատք», – ասել է նա իր ուղերձում:
Յիշեցնենք՝ քաղաքական ակտիւիստ Չարլի Քըրքը մահափորձի է ենթարկուել իր ելոյթներից մէկի ժամանակ:
Չարլի Քըրքը (Charles James Kirk, 1993-2025) ամերիկացի պահպանողական ակտիւիստ էր և «Turning Point USA» կազմակերպութեան համահիմնադրումներից մէկը: Նա իր քաղաքական տեսակէտներով, յեղաշրջման ձգտումով աջ կենտրոնական-պահպանողական ճամբարում էր։
Նրան հետևում էին խոշոր թուով երիտասարդներ համալսարանականների շրջանակներում։ Նա անձամբ իր փոդքաստով, ելոյթներով, և գրքերով ամրապնդել է պահպանողական արժէքները, կրօնական, ազգային եւ սոցիալական արդարութեան վերաբերեալ իր տեսակէտները։
Սեպտեմբերի 10-ին երբ բանախօսում էր Եութա Վալի Համալսարանում մահափորձի ենթարկուեց:
