Բաքուն կվերացնի Կիևին զէնք մատակարարելու արգելքը, եթէ ռուսական բանակը շարունակի յարձակումները Ուկրաինայում Ադրբեջանի գազային օբյեկտների վրայ: Այս մասին յայտնում է Caliber-ը՝ վկայակոչելով աղբիւրներին։
Աղբիւրի տուեալներով՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախօսազրոյցի ժամանակ նրանք քննարկել են Ռուսաստանի զինուած ուժերի կողմից Ուկրաինայի գազային ենթակառուցուածքներին հարուածներ հասցնելու հարցը, որով իրականացուում է ադրբեջանական գազի տարանցումը։ Բացի այդ, հաղորդուում է, որ հարուածը հասցուել է Օդեսայում ադրբեջանական SOCAR նաւթային բազայի ուղղութեամբ:
Պարբերականը նշել է, որ ՌԴ-ի հետևողական հարուածներն Ուկրաինայի տարածքում ադրբեջանական օբյեկտներին շարունակուում են, ինչի կապակցութեամբ Բաքուն ստիպուած է պատասխան միջոցներ ձեռնարկել:
alphanews.am