Աղօթք Բագրատ և Միքայէլ Սրբազանների ու Սամուէլ Կարապետեանի համար  Հայաստանի թեմական եկեղեցիներում, իսկ ոչ Բրբէնքի Ս. Ղևոնդաց եկեղեցում

Աղօթք Բագրատ և Միքայէլ Սրբազանների ու Սամուէլ Կարապետեանի համար Հայաստանի թեմական եկեղեցիներում, իսկ ոչ Բրբէնքի Ս. Ղևոնդաց եկեղեցում

Յունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի, յորդոր ուղղւեց հաւատացեալներին «Տէր ողորմեա»-ի երգեցողութեան ընթացքին իրենց անհատական աղօթքը բարձրացնել առ Աստւած հայրենի երկրի խաղաղութեան, ապօրինաբար բոլոր ազատազրկուածների՝ մասնաւորաբար Տ․Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի, Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի եւ ազգային բարերար տիար Սամուէլ Կարապետեանի համար։

Հիւսիսային Արևմտեան Ամերիկայի Հայատանեաց եկեղեցում Ս, Ղևոնդաց (Բրբէնք) տեղի ունեցած կիրակնօրեայ պատարաագի ընթացքում սակայն թեմակալ առաջնորդ Հովնան Տէրտէրեանը չնշեց ազատազրկուած հոգևոր հայրերի անունները: Մի խումբ ներկաների հարցումին թէ ինչո՞ւ է հրաժարւում ազատարկուած եպիսկոպոսների անունները յիշատակելուց, նշեց թէ ինքը չի կարող նման որոշում կայացնել առանց կաթիղիկոսի տնօրինութեամբ:

Share