«Փաշինեանը խուճապի մէջ է, որովհետեւ հասկանում է, որ մէկ տարի յետոյ տեղի ունենալիք ընտրութիւններին շատ հաւանական է, որ պարտուի, ինչպէս պարտուեց Գիւմրիում: Ինքը շատ նեարդային է, չի կարողանում իրեն հանդարտ պահել եւ շատ մեծ սխալներ է գործում:
Երբ պետութիւն եւ երկիր ես ղեկավարում, պէտք է հանդարտ լինես, հաւասարակշռութիւն է անհրաժեշտ, ինքը դա չունի : Ամէն ինչ կորցրել է եւ եկեղեցու դէմ պատերազմ հռչակելու դէպքում Փաշինեանը կպարտուի այդ պատերազմում, քանի որ բոլորս եկեղեցու կողքին ենք, քանի որ Եկեղեցին սուրբ արժէք է հայ ժողովրդի համար»,-«Հրապարակ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը…