Home | Առաջին Օրակարգ | «Ձախորդ Օրեր»ի Չարիքն ու Բարիքը

«Ձախորդ Օրեր»ի Չարիքն ու Բարիքը

By

 Զարեհ Աճեմեան

 Տխուր, իրապէս մռայլ օրեր են Սփիւռ քում ու Հայաստանում:

Նախագահ Սարգսեանի հանդիպումը Արեւմտեան  Ամերիկայի  հայ  համայն քի ղեկավարների հետ կայացաւ այն պայմաններում երբ հիւրանոցի դիմա ցի մայթում բազմահազար հայորդիներ համաձայնագրի  կասեցումն  էին  պա հանջում: Հանդիպման աւելի քան քսան մասնակիցներից ընդամէնը երեքն են կողմ արտայայտուել արձանագրութեանը եւ համայնքի ներկայացուցիչների ջախջախիչ մեծամասնութիւնը դատա պարտել է համաձայնագրի կիրառումը:

 Արդեօ՞ք նախագահը լսելու է հայութեան ձայնը, թէ ինչպէս աշխատում է ներ կայացնել Հայաստանի Հանրային Հե ռուստատեսութիւնը դեռ հաւատացած է, որ ժողովուրդը համաձայն է իր նախաձեռնութեանը:

 Հայաստանի Հանրապետութեան Նախագահը, որ պէտք է լինի համայն հայութեան  նախագահն  ու  իր  այցերով ուրախութիւն ու ջերմութիւն սնուցանի հայրենակարօտ հայ զանգուածներին,ամենուրէք  դիմաւորւում է զայրացած հայերի  բողոքի  ու  ցասումի  ցոյցե րով: Նախագահը, որ պէտք է հայրենիքի պաշտպանն ու գերագոյն շահերի պահապանը հանդիսանայ, պատրաստ ւում  է ստորագրել  մի  փաստաթուղթ, որով ոչ միայն ապագայ սերունդների այլ ներկայ Հայաստանի ու հայ Ժողովրդի շահերը տանուլ է տալու: Նախագա հը, որ պէտք է դառնայ համայն ազգի հաւատարիմ ղեկավարը, խուսափում է լսել իր ժողովրդի ձայնը եւ վճռակամ է մնում իր որոշումը ամեն գնով իրագոր ծելու մէջ 

 Սփիւռքի  երիտասարդները որոնք պէտք իրենց նախագահին դիտեն իբրեւ գերագոյն իշխանութիւն եւ ազգի առաջնորդ, այսօր բռունցքներ պարզած սպասում են նախագահի գալուն եւ բախւում են իրենց նախագահի ապա հովութիւնը պաշտպանող ոստիկանու թեան հետ: Երիտասարդներ, որ պէտք է իրենց բոլոր ուժերը լարեն Թուրքիոյ դէմ պայքարելու համար ստիպուած են իրենց հայրենիքի հիւպատոսարանների առջեւ նստացոյցեր կազմակերպել:

 Արդեօ՞ք սա եղաւ մեր ժողովրդի բաժի նը անկախ երկիր ունենալուց:

 Եթէ այս «Ձախորդ Օրեր»ի չարիքի մէջ դեռ գոնէ մի բարիք փնտրենք, դա կը լինի այն, որ մեր ժողովուրդը վերջին դէպքերում հանդէս եկաւ միասնական ճակա տով:  Գլենդէյլում  եւ  Բեվըրլի  Հիլզում կայացած երկու ցոյցերին մասնակցող բազմերանգ բազմութիւնը ապացուցեց, որ գոնէ մեր համայնքում մեր պատմա կան  իրաւունքների եւ ցեղասպանութեան ճանաչման հարցում մեր ժողովուրդը միակամ է ու անբաժան: Ապացուցեց, որ մեր ժողովրդի համար անցողիկ քա ղաքական հաշիւներից շատ աւելի վեր դասուող արժէքներ կան, որոնց չի կա րելի դիպչել: Այս միասնական ոգու դր սեւորումը սփիւքում եւ Հայաստանում, ոչ միայն արժէքաւոր է մեր պատմութեան այս հանգրուանին այլ նաեւ բացար ձակ արժէք է մեր ժողովրդի եւ հայրենի քի ապագայի համար:

  Նոյն միասնական ոգու դրսեւորման հետեւանքն

  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0