Կը ցնցի՞ ընդդիմութիւնը Փաշինեանի տակի աթոռը

Կը ցնցի՞ ընդդիմութիւնը Փաշինեանի տակի աթոռը

infoshos  —  —  http://infoshos.ru/ru/?idn=30323 — Անդրեյ Արեշեւ— 

Հայկական ընդդիմութեան փողոցային ակտիւութեան ակտիւացումն առայժմ չէզոքացւում է գործող իշխանութիւնների կողմից — Արդէն երեք շաբաթից աւելի է, ինչ Հայաստանում շարունակւում են խորհրդարանական («Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքներ) եւ փողոցային ընդդիմութեան բողոքի ակցիաները, թեեւ հիմա արդէն այնքան էլ շատ չէն, որքան մայիսի առաջին օրերին։

Եթէ բողոքի պիկէտի ժամանակ «Դիմադրութեան շարժումը» մայրաքաղաքի փողոցներ ու հրապարակներ էր հանում 10-115 հազար մարդ, ապա անցած շաբաթուայ սկզբին «ապակենտրոնացուած» բողոքի ակցիաները՝ երթեր, աւտօարշաւներ, վարչական շէնքերի ժամանակաւոր արգելափակումներ, հաւաքում էին ոչ աւելի, քան մի քանի հազար կամ նոյնիսկ հարիւր կողմնակիցներ։

Այնուամենանիւ, գործող կառավարութեան ընդդիմախօսները յայտարարում են, որ չէն դադարեցնի բողոքի ակցիաները այնքան ժամանակ, քանի դեռ չէն հասել իրենց հիմնական նպատակին՝ վարչապետ փաշինեանի հրաժարականին, որը մեղադրւում է պետութեան շահերը դաւաճանելու եւ պարտուողականութեան մէջ։

Եթէ մայիսի սկզբին բողոքի ակցիաների առաջնորդները, ինչպիսիք են Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը, վստահաբար յայտարարում էին, որ Փաշինեանի հեռացումը «մէկ երկու օրուայ հարց է», ապա այսօր իրավիճակն իրենց համար այդքան վարդագոյն չի թւում։ Եւ բանը միայն մայրաքաղաքի փողոցներում ու հրապարակներում ու այլ խոշոր քաղաքներում բողոքի կրիտիկական զանգուածի բացակայութեան մէջ չէ, որը կարող է կասկած սերմանել ուժայինների շրջանում։

Ի տարբերութիւն քառամեայ վաղեմութեան իրադարձութիւնների, որոնք վերջերս բուլուարային լրագրողին, պատգամաւորին ու ընդդիմադիր ակտիւիստին բարձրացրեցին վարչապետի աթոռին, այժմ Հայաստանում բացակայում են ներէլիտային դաւադրութեան նշաններ, որոնք միտուած են «ոչ բռնի» իշխանափոխութեանը։

Իրաւապահ մարմինների աշխատակիցները գործում են բաւական վճռական եւ ակնյայտօրէն չէն պատրաստւում, ինչպէս դա եղել է 2018-ին, վերեւի հրամանով (այլապէս ի՞նչ կերպ) հեռանալ փողոցներից: Ընդդիմադիր ակտիւիստներին բերման են ենթարկւում, նոյնիսկ ձերբակալում, ճիշտ է, բաւական արագ են թողնում։ Նրանք, իրենց հերթին, ընդգծուած քաղաքացիական անհնազանդութեան ոչ բռնի ակցիաներով փորձում են ոստիկանութեան շարքերում խառնաշփոթ եւ ցնցումներ հրահրել, որը ֆինանսաւորուել եւ հանդերձաւորուել է Փաշինեանի «դէմոկրատ» կառավարման ողջ ընթացքում առաջնային կարգով (ի տարբերութիւն բանակի), ինչն ինքնին շատ բանի մասին է վկայում։

«Դիմադրութեան շարժման» փորձերը քառամեայ վաղեմութեան «թաւշեայ յեղափոխականների» մարտավարութիւնն ինչ-որ չափով պատճէնելու փորձերը, ինչպէս վերը նշուեց, առայժմ ակտիւ արձագանք չէն գտնում քաղաքացիների մեծամասնութեան մօտ։ Աեօ, նրանցից շատերի համար գործող իշխանութիւնների ոչ պրոֆէսիոնալիզմն աւելի ու աւելի ակնյայտ է դառնում, սակայն դրա արձագանքը մնում է անտարբերութիւնը եւ որոշ չափով արտագաղթային տրամադրութիւնները։ Չարժէ հաշուի չառնել նաեւ իշխանամէտ բարդ քարոզչութիւնը, որը հէնւում է ինչպէս հանրային կարծիքի լայնօրէն ներկրուած մանիպուլեացիայի տեխնոլոգիաների, այնպէս էլ տեղական առանձնայատկութիւնների վրայ։

Օրինակ՝ փաշինեանի ընդդիմախօսներին մեղադրում են դրական «օրակարգի» բացակայութեան (կարծես 2018-ին էր) եւ այն բացատրելու անկարողութեան մէջ, թէ ինչպէս են նրանք պատրաստւում երկիրը «փրկել»։ Հաւանաբար, Փաշինեանի հիպոթետիկ հրաժարականից յետոյ պրոֆէսիոնալների անցումային կառավարութիւն ձեւաւորելու խոստումները, հերթական արտահերթ ընտրութիւնների հեռանկարով, իրօք, որոշակի կոնկրէտացման կարիք ունեն։

Փաշինեանի ռեժիմին բացայայտ սատարող արեւմտամէտ քարոզչամիջոցները փորձում են բողոքի ակցիաների մասնակիցներին դասել գրեթէ բացառապէս երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի ապահւուած բարեկամներին ու կողմնակիցներին, ինչպէս նաեւ ընդդիմութեան հետ կապուած նախկին պաշտօնեաներին, «ապօրինի հարստացման մեղադրանքով հետախուզման մէջ գտնուող», ինչպիսիք են օդիոզ «Գագոյի մաքսաւորը» (Գագիկ Խաչատրեան, 2008-2016թթ.՝ պետական մաքսային կոմիտէի, Հայաստանի պետական եկամուտների կոմիտէի ղեկավար, ֆինանսների նախարար)։

Չհերքելով Հայաստանում աղաղակող կոռուպցիայի ակնյայտ փաստերը՝ հարկ է նկատել, որ Փաշինեանն ու ընկերութիւնը չորս տարի ունեցել են եւ բոլոր հնարաւորութիւնները դրա հիմնաւոր ապացոյցները ներկայացնելու համար։ Այնուամենանիւ, մեծ հաշուով, ամէն ինչ սահմանափակւում էր հակակոռուպցիոն օրէնսդրութեան, դատական համակարգի եւ իրաւապահ մարմինների բարեփոխումների մասին խօսակցութիւններով՝ արեւմտեան շաբլոններով։ Իսկ Ռոբերտ Քոչարեանի դէմ աղմկահարոյց դատավարութիւնն աւելի շուտ յիշեցնում էր քաղաքական վենդէտան՝ Փաշինեանի կողմից մանր անձնական վրէժխնդրութեան տարրերով, եւ ի վերջոյ աւարտուեց ոչնչով՝ երկրորդ նախագահին ստիպուած էին բաց թողնել, եւ ապրիլի վերջին – մայիսի սկզբին նա ընտանիքի հետ չէր թաքցնում իր մասնակցութիւնը մի քանի ընդդիմադիր երթերին։

2020թ. — ի «աշնանային» ղարաբաղեան պատերազմի մասնակիցների, ինչպէս նաեւ զոհուած եւ վիրաւոր ազատամարտիկների հարազատների լոկալ ակցիաները, որոնք ոչ պակաս կարեւոր ազդակ դարձան ներկայիս բողոքի ալիքի համար, սկսուել են ապրիլի 13-ին Ազգային ժողւում փաշինեանի հերթական սկանդալային ելոյթից յետոյ:

«Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգութիւնն ու իրաւունքները ապահովելու համար… միջազգային հանրութիւնը պահանջում է Հայաստանից նուազեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը՝ խոստանալով այդ դէպքում ապահովել հնարաւոր ներգրաւուածութիւնը հակամարտութեան լուծման համար»:Փաշինեանի վարկածով, վաւերացնելով ԱՊՀ ստեղծման մասին պայմանագիրը, Հայաստանը դեռեւս 1992ին դէ ֆակտոյ ճանաչել է հարեւան հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում: Ըստ այդմ՝ արդէն այն ժամանակ Ղարաբաղի խնդիրն անցաւ իրաւական հարթութիւն՝ չդադարելով լինել տարածքային վէճի առարկայ։ Յիշեցնենք, որ 2019 — ին հէնց նոյն քաղաքական գործիչը բարձրաձայն յայտարարել էր, որ «Ղարաբաղը Հայաստանն ու վերջ»։

Փողոցային դէմագոգին բնորոշ բանաւոր էկուիլիբրիստիկան յայտնի տխուր հետեւանքներ է ունեցել, որոնց թւում են ոչ միայն Ղարաբաղի եւ բուն հայկական տարածքի որոշ մասի կորուստը, այլեւ արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների առաւել շեշտադրուած փոփոխութիւնը։Արեւմտեան որոշ փորձառու վերլուծաբաններ «փոքրաթիւ» բողոքի ակցիաներում տեսնում են «Կրեմլի մեքենայութիւնները», որն իբր դժգոհ է «ժողովրդավարական» հայկական իշխանութիւնների՝ արտաքին քաղաքականութիւնը «հաւասարակշռելու» ձգտումից՝ արեւմտեան գործընկերների հետ ինտենսիւ շփումների միջոցով։ Իբր, ընդդիմութեան առաջնորդներն ակտիւօրէն հանդէս են գալիս Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետութեանը միանալու օգտին, աջակցում են Ուկրաինայում յատուկ ռազմական գործողութեանը, իսկ նրա գործողութիւնները տեղեկատուական տարածքում ակտիւօրէն ուղեկցւում են «Սպուտնիկ» գործակալութեան կողմից:

Ակնյայտ ձգտելով Մոսկուայից խլել Հարաւկովկասեան ներկայիս «օրակարգը»՝ Եւրամիութեան գործիչներն ակտիւացրել են Երեւանի եւ Բաքուի միջեւ «կամուրջներ կառուցելու» ջանքերը։ Բրիւսելում Փաշինեան-Ալիեւ ապրիլեան հանդիպման արդիւնքներով յայտարարուեց սահմանագծման եւ անվտանգութեան երկկողմ յանձնաժողով ստեղծելու մասին։ Իր հերթին, պէտքարտուղար Բլինկէնը մայիսի 2-ին Վաշինգտօնում ընդունել է Հայաստանի արտգործնախարարին՝ ազդարարելով հայ-ամերիկեան «ռազմավարական» երկխօսութեան վերսկսումը:

Ամենայն հաւանականութեամբ, Փաշինեանի ռեժիմը սպասողական մարտավարութիւն կընտրի՝ փորձելով լրացուցիչ արտաքին աջակցութիւն ստանալ, որով ընդդիմութիւնն իրականում պարծենալ չի կարող։ Կարճաժամկէտ հեռանկարում բողոքի գործողութիւնների ներուժը որոշ չափով կարող է սպառուել, եթէ, իհարկէ, փաշինեանն ու իր շրջապատը դրա համար նոր առիթներ չտան։ Հաշուի առնելով անվտանգութեան համակարգերի յետագայ դեգրադացիան, վատթարացող սոցիալ-տնտեսական պայմանները եւ Մոսկուայի հետ երկխօսութեան ոչ միանշանակ բնոյթը՝ կարելի է չկասկածել, որ այդ առիթներն իրենց երկար սպասեցնել չէն տա։

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան
Share