«Արցախի հարցը մի գլխացաւանք է, որից պիտի ազատուել»

«Արցախի հարցը մի գլխացաւանք է, որից պիտի ազատուել»

Վահէ Սարգսեան

ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ (Արցախի 1-ին ղեկավար), դաշնակցական Արթուր Մկրտչեանի եղերական մահուան քառասունքի օրը ՀՅԴ Արցախի կազմակերպութեան հրատարակած «Պայքար» թերթը մի հետաքրքիր ու չափազանց արդիական յօդուած է հրապարակել Արցախի հարցի վերաբերեալ։ Առանձնացուած են երկու մօտեցումներ՝ ՀԱՏՎԱԾԱԿԱՆԸ, որի ներկայացուցիչն է հանդիսացել Լեւոն Տեր-Պետրոսեանի իշխանութիւնը, 2-դը՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ, որի դրօշակակաիրն է եղել ՀՅԴ-ն։


Սահմռկեցուցիչ է կարդալ այն տողերը, որոնցով նկարագրւում է առաջին՝ ՀԱՏՎԱԾԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ, որի համար «․․․․ Արցախի հարցը մի գլխացաւանք է, որից պիտի ազատուել նուազագոյն վնասով։ Այս մտայնութեան առաջնորդող միտքը նախկին խորհրդային Հայաստանի պահպանումն է որպէս քաղաքական եւ տնտեսական առանձին միաւոր, որ ինքն իրեն անջատում է հայ ժողովրդի միւս մասերից եւ հարցերից ի խնդիր սեփական շահերի օգտին։ Հայաստանի իշխանութիւնները Արցախի նկատմամբ վարեցին մի քաղաքական կուրս, որը չի փոխուել նաեւ այսօր։
․․․․ Հատուածական թեւը փաստօրէն մոռացութեան է տուել 1989 թ․ դեկտեմբերի 1-ի միացման որոշումը եւ առաջ է քաշում Ադրբեջանի կազմում մշակութային ինքնաւարութեան միտքը․ նա չի ճանաչում Արցախի անկախ պետականութիւնը եւ փորձում է անուղղակի ձեւերով ինքը կառավարել Արցախը, ըստ իր քաղաքական շահերի։
․․․․ Այսպէս նրանք անում են ամէն ինչ, որպէսզի Արցախի հետ կապուած բոլոր հարցերը հեռանան իրենց պատասխանատուութեան ոլորտից եւ վերածուէն արտահայաստանեան խնդիրների»։
Սա, ուշադրութիւն, գրուել է 1992 թ․ մայիսին։ Դրանից 30 տարի անց՝ ինչ-որ մէկն այս ամէնը անշեղօրէն իրագործեց այս ամէնը, ԻՐԱԳՈՐԾԵՑ ԲԱՌԱՑԻՕՐԷՆ, տեսնես ո՞վ էր նա եւ ու՞մ աշակերտը։

Share