«Անկախ նրանից՝ միջնորդները գերիների հարցով զբաղուո՞ւմ են, թէ՞ ոչ, պէտք է խնդիրը միշտ հայկական կողմից պետական մակարդակով բարձրաձայնուի». Վահրամ Բալայեան

«Անկախ նրանից՝ միջնորդները գերիների հարցով զբաղուո՞ւմ են, թէ՞ ոչ, պէտք է խնդիրը միշտ հայկական կողմից պետական մակարդակով բարձրաձայնուի». Վահրամ Բալայեան

Բաքուի ռազմական դատարանում այսօր շարունակուել է Ռուբէն Վարդանեանի նկատմամբ դատական նիստը։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը նախորդ շաբաթ ծաւալուն փաստաթուղթ էր հրապարակել՝ ներկայացնելով  բոլոր այն իրաւախախտումները, որոնք Ռուբէն Վարդանեանի նկատմամբ իրականացուել են թէ՛ նախաքննութեան, թէ՛ «դատավարութեան» ընթացքում:

Փաստաթղթում արձանագրուում էր, որ այդ խախտումներն անհնար են դարձրել Ռուբէն Վարդանեանի համար արդիւնաւէտ պաշտպանութեան իրականացումը:

«
Այս խախտումները ստեղծել են մի իրաւական միջավայր, որտեղ նա փաստացի զրկուած է իր դէմ առաջադրուած մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացոյցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարաւորութիւնից»,- ասուում է  հրապարակված փաստաթղթում:
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը վստահ է՝ չնայած ՀՀ ներքին քաղաքական թոհուբոհին, Բաքւուում պահուող գերիների վերաբերեալ որոշակի աշխատանքներ տարուում են, թէկուզ իրաւապաշտպանների մակարդակով։

«
Շատ դէպքերում այդ ամէնը չի լուսաբանուում, բայց պէտք է աւելի ակտիւ աշխատանքներ տարուեն պետական մակարդակով, նաև անհատների, կազմակերպութիւնների մակարդակով։ Աշխատանքները, որոնք մինչև այժմ տարուել են, ասել, որ բաւարար են՝ այդպէս չէ, բայց կարևորը՝ աշխատանքները կանգ չեն առնում։ Ինչ-որ բաներ արուում են, և ցանկալի է, որ աւելի համակարգուած բնոյթ կրի»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Վահրամ Բալայեանը։

Նա նկատեց՝ գերիների, պատանդների խնդրի հետ կապուած պէտք է բոլորի ուժերը մէկտեղուեն ու կոորդինացուեն, այդ պարագայում կարելի է որոշակի արդիւնք ակնկալել։

Ինչ վերաբերում է Շուեցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևին և հարցին՝ հնարաւո՞ր է համաժողովի գումարումից յետոյ, որի մասին նշուում է, դրական տեղաշարժ լինի գերիների խնդրի հետ կապուած, Վահրամ Բալայեանը պատասխանեց՝ միանշանակ չէ, որ կարող է դրական արդիւնք լինել, բայց հարցի լուծման ուղղութեամբ մէկ քայլ է։

«
Սա նոյնն է, որ նոր կառուցուող շէնքի վրայ մէկ քար դնես։ Ինչպէս տեսնում ենք, թէ՛ մեր տարածաշրջանում, թէ՛ աշխարհում անընդհատ իրավիճակ է փոխուում, դրա համար բոլոր զարգացումներին պէտք է պատրաստ լինենք՝ խնդիրները լուծելու և ազգային նպատակներին հասնելու համար։ Իսկ դրա համար աշխատել է պէտք, նոյնիսկ միջնորդներն ունեն նման ակնկալիք, անկախ նրանից՝ իրենք այդ հարցով զբաղուո՞ւմ են, թէ՞ ոչ, պէտք է պատանդների ու գերիների խնդիրը միշտ հայկական կողմից պետական մակարդակով բարձրաձայնուի։ Խնդրի մասին պէտք է բարձրաձայնեն նաև Արցախի իշխանութեան ներկայացուցիչները՝ իրենց հնարաւորութիւնների սահմաններում»,- ընդգծեց Վահրամ Բալայեանը։

Յիշեցնենք՝ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դէմ սկսած պատերազմից յետոյ խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարութեանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դաւիթ Մանուկեանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը յայտարարութիւն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։

Նշենք նաև, որ անցած տարի սեպտեմբերին ապօրինաբար ձերբակալուած Ռուբէն Վարդանեանին և Արցախի Հանրապետութեան ևս 7 նախկին ու գործող պաշտօնեաներին՝ Արցախի 3 նախագահներին՝ Արկադի Ղուկասեանին, Բակո Սահակեանին և Արայիկ Յարութիւնեանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականեանին, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին առաջադրուել են շինծու մեղադրանքներ։

Share