Իմ տպաւորութեամբ, Հայաստանի կողմից արուել է ամէն ինչ, որ ռուսները հեռանան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։
Նա նկատեց, որ Ռուսաստանը նոյեմբերի 9–ի փաստաթղթով պարզապէս վկայ չէր, այլ ստորագրել է փաստաթղթի տակ եւ պատասխանատուութիւն է վերցրել տեղակայել Արցախում խաղաղապահ ուժեր. «Բայց Հայաստանը, ըստ էութեան, միակողմանի հրաժարուեց այդ պրոցեսին մասնակից լինել։
«Ինձ համար 44-օրեայ արցախեան պատերազմի ամենաանհասկանալի կողմը Ռուսաստանի հրադադարի առաջարկի մերժումն էր՝ Նիկոլ Փաշինեանի կողմից»,- ասաց Քոչարեանը։։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարաւոր էր պահել Արցախը, Փաշինեանը հրաժարուեց․ Քոչարեան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյցում համեմատել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտը, որտեղ խօսւում է անխոչընդոտ ճանապարհի մասին, եւ Վաշինգտօնում ստորագրուած փաստաթղթի նմանօրինակ կէտը։
«Նոյնն են բովանդակութեամբ, ուղղակի այն տարբերութեամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք։ Եւ այն ժամանակ, փոխանակ կառչել այդ կէտից, Փաշինեանը հետեւողականօրէն հրաժարւում էր այդ կէտի կատարումից։ Հիմա նոյնատիպ մօտեցումը մատուցւում է որպէս դարակազմիկ որոշում։ Ի՞նչ փոխուեց այդ ընթացքում` չկայ Արցախը, չկայ Լաչինի միջանցքը»,- ասաց նա։
Քոչարեանի խօսքով՝ պէտք էր կառչել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից եւ անել ամէն ինչ, որ այն կեանքի կոչուի․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարաւոր էր պահել Արցախը»։
Քոչարեանի խօսքով ոչ ոք չի յորդորել վարչապետ Նիկոլ Փաշինեանին չեղարկել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, քանի որ բոլորը հասկանում էին՝ նա պատերազմում պարտւում է։ «Բայց, միեւնոյն ժամանակ, բոլորը հասկանում էին, որ սա նաեւ Արցախը պահպանելու հնարաւորութիւն է։ Փաշինեանի խօսքով՝ կորցնելով Արցախը՝ մենք ձեռք ենք բերել ինքնիշխանութիւն։ Այլ կերպ ասած, ըստ նրա, եթէ մենք պահպանէինք Արցախը, չկորցնէինք հինգ հազար զինուոր, կը դառնայինք մռայլ, դժբախտ, ոչ ինքնիշխան երկի՞ր»,- նշել է Քոչարեանը:
Հարցազրոյցը ամբողջութեամբ տեսնել այստեղ:
