Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած էր կոմիտէութեան հիմնադրման 50 ամեակին:
Հանդիսութիւնը տեղի ունեցաւ Շաբաթ Նոյեմբեր 1-ի երեկոյեան Գլենդելի Իմփրեշըն հանդիսասրահում:
Միջոցառման ներկայ էին Ահարոնեան կոմիտէութեան ընկերները և իրենց ընտանիքները, կոմիտէութեան հիմնադիր սէրնդի ներկայացուցիչներ, Աղբալեան, Զավարեան և Ռոստոմ քոյր կոմիտէութիւնների ներկայացուցիչներ և շրջանի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչներ: Ներկայ էր նա ՀՅԴ Բիւրոյի շրջանի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանը:












Ներկաների շարքում էին նաև ներկայացուցիչներ շրջանի Հայ Դատի, ՀՕՄի, Համազգայինի և երիտասարդական և պատանեկան միութեանց ընկերներ և Քալիֆորնիայի Երիտասարդաց Միութեան անդամներ:
Մոջոցառումը բացուած յայտարարուեց օրուայ հանդիսավարուհի Նորա Չափարեանի մոջոցով: ԱՄՆի, Հայաստանի և Արցախի հիմներքերին յաջորդեց Մշակ բանւորը, ապա Տ. Մկրտիչ Քէշեանը օրհնեց սեղանները: Նորա Չափարեանի ոգեշունչ բացման խօսքիգ յետոյ խօսք առավ կոմիտէի ներկայացուցիչ՝ Ալֆրիկ Բանդարեանը:


ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէի Ներկայացուցիչ՝ Ալֆրիկ Բանդարեանը բարի գալուստ մաղթելով բոլոր ներկաներին հակիրճ կերպով ներկայացրեց Ահարոնեան կոմիտէութեան անցած ուղին և այսօրուայ մարտահրաւերները: Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Կարօ Մատենլեանը ևս իր հերթին շնորհաւորեց կոմիտէութեան 50 ամեակը և յաջողութիւն մաղթեց ապագայի աշխատանքներին:
Ցուցադրուեց կոմիտէութեան աշխատանքները ներառող վիդէո, որը և առիթ դարձաւ բոլորին յիշել Անցնող տասնամեակների աշխատանքները և մեզնից առյաւետ բաժանուած ընկերներին:






Միջոցառման ընթացքում տեղի ունեցաւ մոմավառութիւն և պարգևատրուեցին կոմիտէութեան հիմնադիր ընկերներ, իսկ նրաց պարագային որոնք մեր մեջ չեն այլևս պարգևները յանձնուեցին իրենց ընտանըքների ներկայացուցիչներին: Հիմնադիր ընկերների շարքում էին՝ ընկհ. Լուսին Մելիքեան, ընկ. Արա Մարտիրոսեան, ընկ. Արիս Մուրատեան և ընկ. Անդրանիկ Պետրոսեանը:


Պաշտօնական բաժնից յետոյ միջոցառումը խանդավառեց Հայաստանից ժամանած ազգային-յեծափոխական երգերի մեկնաբան՝ Սամուէլ Երանեանը, որը միչև ուշ գիշեր խանդավառեց ներկաներին: Սփիւռքի ամենա հայաշատ քաղաքներից մէկի ՀՅԴ կոմիտէութեան 50 ամեայ տօնակատարաութիւնը գեղեցիկ շարժառիթ դարձաւ շրջանի ազգային կեանքի ծառայութեան ուխտի վերանորոգման համար: Ծառայութիւն յանուն ազգի և հայրենիքի:
