Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւարութեամբ, կոծկում է Ադրբեջանի զաւթողական քաղաքականութիւնը։ Այսօր ֆեյսբուքեան ուղիղ եթերով նման յայտարարութիւն է արել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնութեան թեւեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյեանը։ Նա յայտարարել է, որ «Արեւմտեան Ադրբեջան» զաւթողական անուանումով կազմակերպութեան գործունէութիւնն աւելի է ինտենսիւանում, եւ վիճակագրութիւն է ներկայացրել։
«Միայն այս տարի «Արեւմտեան Ադրբեջանին»վերաբերող ծրագրերը կրկնապատկուել են՝ հասնելով 51–ի։ Վերջին 2 տարուայ ընթացքում այդ կազմակերպութեան ծրագրերի շրջանակում անցկացւում է շուրջ 50 համաժողով, շնորհանդէս, հանդիպում, ցուցահանդէս եւ հանրային լսում, հրատարակուել է 25 գիրք, նկարահանուել է 11 փաստաւաւերագրական ֆիլմ եւ պատրաստուել 21 տեսահոլովակ։ Այնուհետեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնատար անձինք յայտարարել են, որ վերադարձ դէպի «Արեւմտեան Ադրբեջան» ուղղութիւնը լինելու է նրանց համար առաջնային, լինելու են նոր դրամաշնորհային մրցոյթներ, որոնցում ներգրաւելու են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կառոյցներ։ Աւելին` ասում են, որ առաւելութիւն են տալու այն ՀԿ– ներին, որոնք արտասահմանում «Արեւմտեան Ադրբեջանի» թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանէն, ինչպէս նաեւ կը ներգրաւէն օտարերկրեայ ՀԿ–ներին»,– ասել է Թաթոյեանը։
Նա նկատել է, որ ի տարբերութիւն ՀՀ իշխանութիւններիԱդրբեջանի Մինի մէջլիսի պատգամաւորը, որը ղեկավարում է կեղծ «Արեւմտեան Ադրբեջան» անուամբ հանդէս եկող կազմակերպութիւնը, իր յայտարարութեամբ շեշտել է, որ «վաշինգտոնեան համաձայնութիւնը» որեւէ ձեւով չի կարող դուրս թողնել «Արեւմտեան Ադրբեջանի հարցը» միջազգային օրակարգից։ Ըստ Արման Թաթոյեանի արդբեջանցի պատգամաւոր կարծում է, որ վաշինգտոնեան գործընթացը կարող է արագացնել ադրբեջանիներիՀՀ վերադարձը։ «Այս ամէնը ուսումնասիրելուց յետոյ ինչպե՞ս է ՔՊ–ն յայտարարում, որ Ադրբեջանի նախագահը դադարեցրել է գործունէութիւնն այս ուղղութեամբ ու աւելին ասել, որ հլը մի հատ էլ ընդհանրապէս փակել են այս կազմակերպութեան գործունէութիւնը ու պէտք չէ դա ընդհանրապէս բանի տեղ դնել»,– շարունակել է Արման Թաթոյեանը։ Արման Թաթոյեանի կարծիքովադրբեջանական կողմի վարքագիծը վտանգում է տարածաշրջանային կայունութիւնը։ Նրա խօսքովայս մասին պէտք է տեղեակ պահել նաեւ ԱՄՆ գործընկերներին, որ Ադրբեջան օգտագործում է նրանց հեղինակութիւնն իր նպակներին հասնելու համար։ Թաթոյեանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նպաստում է ադրբեջանական քաղաքականութեանը ԱՄՆ գործընկերներից կոծկելով իրականութիւնը։
Յիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 8-ին Վաշինգտօնում ստորագրեցին 7 կէտից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսւում է Հայաստանի հարաւային հատուածով (Սիւնիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչուի «Թրամփի ուղի» (TRIPP) եւ Ադրբեջանին առեւտրային հասանելիութիւն կապահովի դէպի Նախիջեւան:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների ներկայութեամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սեպտեմբերի 11-ին յայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թէ 99 տարով հողը վարձակալութեան է տալիս ամերիկեան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրաւունք։
